Աշխատանքի պետական տեսչության աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարում
Աշխատանքի պետական տեսչության աշխատակիցները դիմել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ ահագանգելով, որ մինչ օրս աշխատավարձ չեն ստացել, և չգիտեն էլ, թե ում դիմեն:
«Մեր տեսչությունը նախկինում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ էր, սակայն այժմ ուզում են միավորել ՀՀ առողջապահության նախարարության սանիտարահիգիենիկ պետական տեսչությանը: Ու քանի որ ներկա պահին այդ միավորման պրոցեսն է ընթանում, ուստի մենք չգիտենք՝ ումից պահանջենք մեր աշխատավարձերը: Երկու նախարարություններում մեկը մյուսի վրա են գցում պատասխանատվությունը»,-թերթին ասել է աշխատակիցներից մեկը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»–ի այսօրվա համարում։