Լրահոս

15.10.2013 10:48


«Արամայիս Գրիգորյանը թող հույս չունենա, որ Ավշարի գործարանը ձեռքից չեն խլի»

«Արամայիս Գրիգորյանը թող հույս չունենա, որ Ավշարի գործարանը ձեռքից չեն խլի»

Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը ԶԼՄ-ի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր «պատվի խնդիրն է մոտակա ընտրություններում հաղթել ԲՀԿ թեկնածուին»: Ասեմ, որ Գրիգորյանը Ավշարի գինու և կոնյակի գործարանի սեփականատերն է: Շատ հնարավոր է, որ Բաղրամյան 26-ում նրա առջև պայման են դրել` կա՛մ դու հաղթում ես ԲՀԿ-ի թեկնածուին և շարունակում պաշտոնավարել, կա՛մ էլ գործարանը ձեռքիցդ կխլենք: Եվ Արամայիսը, պիոների նվիրվածությամբ, սկսեց կատարել շեֆի հանձնարարությունը: Նորանշանակ մարզպետին ասեմ, սակայն, որ Սերժը գերկենտրոնացված, մեկ օլիգարխի տնտեսության կողմնակից է, որտեղ, իրենից բացի, ուրիշ «զավոդի» տերեր չպետք է լինեն: Եվ շատ հնարավոր է, որ նույնիսկ շեֆի առաջադրանքը կատարելուց հետո գործարանը ձեռքից խլեն: Այնպես որ, Արամայիսը թող շատ իրեն «զոռ չտա», լավ կանի` մտածի, թե ինչ դեմքով է շնորհավորելու ԲՀԿ թեկնածուին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը