Լրահոս

15.10.2013 19:02


ԿԳՆ–ն հայտարարում է հայտերի ընդունում

ԿԳՆ–ն հայտարարում է հայտերի ընդունում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին» N 856-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Կրթության պետական տեսչության և Լեզվի պետական տեսչության կառավարման խորհուրդների կազմերում համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչներին ընդգրկելու նպատակով նախարարությունը հայտարարում է թեկնածուների հայտերի ընդունում:
Վերոնշյալ որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն խորհրդում ընդգրկվում են դիմումն առաջինը ներկայացրած երկու կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչները` ըստ հերթականության:

Այս խորագրի վերջին նյութերը