Լրահոս

15.10.2013 13:14


Լևոն Իգիթյանն էլ Պուտինին նամակ կգրեր. Պուտինը տղամարդ է

Լևոն Իգիթյանն էլ Պուտինին նամակ կգրեր. Պուտինը տղամարդ է

Ճարտարապետ, Երևանի ՀՀԿ–ական անդամ Լևոն Իգիթյանը, Զորի Բալայանի նման, նույնպես ՌԴ նախագահին նամակ կգրեր։

–Պուտինին հարգում եմ, նա տղամարդ է։ Բայց Օբամային չէի գրի. չեմ հարգում նրան,–այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է Լ. Իգիթյանը:

Իսկ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է, որ Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու հարցը բարձրացնելիս պետք է հաշվի առնել արցախցիների կարծիքը։

–Ղարաբաղի բնակչությանը հարցրե՞լ եք, ուզո՞ւմ են Ռուսաստանի մաս դառնալ: Ղարաբաղն ունի երկու ճանապարհ՝ կա՛մ լինել անկախ, կա՛մ միանալ Հայաստանին,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը