Ամերիկացի հայտնի փոփ երգչուհի Մադոննան հերթական սկանդալի կենտրոնում է: «The Guradian»-ի փոխանցմամբ՝ «The Alamo Drafthouse Cinema» կինոթատրոնների ցանցը Մադոննային արգելել է այցելել իր կինոդահլիճները: Պատճառը Սթիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարի» կինոժապավենի ցուցադրման ժամանակ երգչուհու պահվածքն է եղել։ Վերջինս հեռախոսով նամակագրություն է վարել, և երբ կինոթատրոնի աշխատակիցը նրան խնդրել է անջատել հեռախոսը, Մադոննան պատասխանել է. «Սա աշխատանքային նամակագրություն է, ստրկացնող»։
Կինոթատրոնների ցանցի գլխավոր տնօրեն Թիմ Լիգին հայտարարել է, որ եթե Մադոննան ներողություն չխնդրի, նրան կարգելի հաճախել իր կինոթատրոնները: Երգչուհին դեռ որևէ կերպ չի մեկնաբանել այս արգելքը:
Մադոննային արգելել են կինոթատրոններ հաճախել