Լրահոս

15.10.2013 20:32


Բժիշկները պնդում են, որ 64-ամյա Պուգաչովան երկվորյակների կենսաբանական մայրը չէ

Բժիշկները պնդում են, որ 64-ամյա Պուգաչովան երկվորյակների կենսաբանական մայրը չէ

64-ամյա երգչուհին չէր կարող 11 տարի առաջ սառեցնել իր ձվաբջիջները, քանի որ այդ ժամանակ բժշկությունը համապատասխան տեխնոլոգիաներ չուներ երկար ժամանակ կնոջ կենսաբանական նյութն ազոտում պահպանելու համար: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։ Բացի այդ, այն ժամանակ երգչուհին 53 տարեկան էր, ինչը կարող էր Դաունի համախտանիշով երեխայի ծննդյան պատճառ դառնալ:

Մասնագետների համոզմամբ՝ Պուգաչովան և Գալկինն օգտվել են դոնորական երիտասարդ ձվաբջիջներից՝ չբացառելով, որ փոքրիկների կենսաբանական մայրը կարող է լինել անգամ Պրիմադոննայի դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը փոխնակ մորից երկվորյակներ ունեցան: Աստղային զույգը պատմում է, որ 11 տարի առաջ Պուգաչովան սառեցրել է իր ձվաբջիջները հնարավորության դեպքում նորից մայրանալու համար։

Այս խորագրի վերջին նյութերը