Տիգրան Սարգսյանի ճամպրուկն ու փոքրիկ բեռնատարը (տեսանյութ)
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հիմնական գործը դրսից վարկ բերելն է։ Այդ ուղղությամբ նա հսկայական հաջողությունների է հասել՝ ՀՀ արտաքին պարտքը հասցնելով 5 միլիարդ դոլարի։
Շատ հստակ սխեմա է գործում. որքան ավելանում են դրսից բերած վարկերը, այնքան մեր տնտեսության վիճակը վատանում է, իսկ որքան վատանում է տնտեսության վիճակը, այնքան ավելանում է պետության հաշվին դրսից գումար բերելու ցանկությունը։ Այս փակ շղթայից դուրս գալու ելքը Տ. Սարգսյանը տեսնում է կիթառ նվագելու մեջ։
Դե, եթե հաց չեն կարողանում, գոնե տեսարաններ պետք է ապահովեն։ Թեկուզև էժանագին տեսարաններ։ Պատահական չէ, որ վերջին շրջանում վարչապետն ուր այցելում՝ կիթառ է նվագում։
Այդպես եղավ նաև Գյումրիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Կիթառի ու շվշվոցների ուղեկցությամբ վարչապետի «բեմելն» այնտեղ շատ խորհրդանշական ստացվեց երկու առումներով։
Ժողովրդական խոսքի համաձայն՝ փակ տարածքում կամ օջախում սուլելը վատ նշան է։ Օջախում ՀՀ վարչապետի սուլելն՝ առավել քան։
Ավանդապաշտ գյումրեցիները պետք է որ հիշեցնեին Տիգրան Սարգսյանին հին նախանշանը. «Մի՛սուլիրտանը, փողչիլինի»։
Չնայած, մյուս կողմից էլ, ի՞նչ փող. դրանք վաղուց արդեն լվացվել են օֆշորներում։ Այնպես որ, Տիգրան Սարգսյանը լրիվ «ճիշտ» էր սուլում, քանզի նրա կառավարման շրջանում պետական փողերն, իրոք, քամուն են տրվել, իսկ փոխարենն աճել են պետական բարձրաստիճան պաշտոնյաների անձնական եկամուտները, այդ թվում ու նախ և առաջ՝ իրենը։
Խորհրդանշական էր նաև այն երգը, որը կատարում էր վարչապետը։ Նա ամերիկյան ժողովրդական երգի «The animals» ռոք խմբի մշակած տարբերակը մատուցեց՝ շվշվացնելով «House of the rising sun»–ը (Ծագող արևի տունը)։
Բանն այն է, որ «House of the rising sun»–ը ձախողված մարդու կարապի երգն է. «Հասկացի՛ր, խաղամոլինկյանքումպետքենմիայնճամպրուկուփոքրբեռնատար»,... «Մա՛յր, ասա՛երեխաներիդ, որչգնանիմճանապարհով»,–շվշվացնում էր վարչապետը։ Ահա այդպիսի անկեղծացում։
Վախթանգ Մարգարյան
Հ.Գ.։ Հետազոտողները տարբեր կարծիքի են «Ծագող արևի տուն» անվան շուրջ։ Խաղատուն, հասարակաց տուն, բանտ և նույնիսկ պանդոկ. այսպես են բնութագրում ամերիկյան Նոր Օռլեանում գտնվող այն շենքը, որը ստացել է «Ծագող արևի տուն» անվանումը։
«The animals»–ի տարբերակում, որը Գյումրիում կատարեց նաև վարչապետը, ծագող արևի տունը բանտն էր։
«Ծագողարևիտաննէլկվերջանաիմկյանքը»,– շվշվացնում էր Տիգրան Սարգսյանը։
Տիգրան Սարգսյանի ճամպրուկն ու փոքրիկ բեռնատարը (տեսանյութ)
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հիմնական գործը դրսից վարկ բերելն է։ Այդ ուղղությամբ նա հսկայական հաջողությունների է հասել՝ ՀՀ արտաքին պարտքը հասցնելով 5 միլիարդ դոլարի։
Շատ հստակ սխեմա է գործում. որքան ավելանում են դրսից բերած վարկերը, այնքան մեր տնտեսության վիճակը վատանում է, իսկ որքան վատանում է տնտեսության վիճակը, այնքան ավելանում է պետության հաշվին դրսից գումար բերելու ցանկությունը։ Այս փակ շղթայից դուրս գալու ելքը Տ. Սարգսյանը տեսնում է կիթառ նվագելու մեջ։
Դե, եթե հաց չեն կարողանում, գոնե տեսարաններ պետք է ապահովեն։ Թեկուզև էժանագին տեսարաններ։ Պատահական չէ, որ վերջին շրջանում վարչապետն ուր այցելում՝ կիթառ է նվագում։
Այդպես եղավ նաև Գյումրիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Կիթառի ու շվշվոցների ուղեկցությամբ վարչապետի «բեմելն» այնտեղ շատ խորհրդանշական ստացվեց երկու առումներով։
Ժողովրդական խոսքի համաձայն՝ փակ տարածքում կամ օջախում սուլելը վատ նշան է։ Օջախում ՀՀ վարչապետի սուլելն՝ առավել քան։
Ավանդապաշտ գյումրեցիները պետք է որ հիշեցնեին Տիգրան Սարգսյանին հին նախանշանը. «Մի՛ սուլիր տանը, փող չի լինի»։
Չնայած, մյուս կողմից էլ, ի՞նչ փող. դրանք վաղուց արդեն լվացվել են օֆշորներում։ Այնպես որ, Տիգրան Սարգսյանը լրիվ «ճիշտ» էր սուլում, քանզի նրա կառավարման շրջանում պետական փողերն, իրոք, քամուն են տրվել, իսկ փոխարենն աճել են պետական բարձրաստիճան պաշտոնյաների անձնական եկամուտները, այդ թվում ու նախ և առաջ՝ իրենը։
Խորհրդանշական էր նաև այն երգը, որը կատարում էր վարչապետը։ Նա ամերիկյան ժողովրդական երգի «The animals» ռոք խմբի մշակած տարբերակը մատուցեց՝ շվշվացնելով «House of the rising sun»–ը (Ծագող արևի տունը)։
Բանն այն է, որ «House of the rising sun»–ը ձախողված մարդու կարապի երգն է. «Հասկացի՛ր, խաղամոլին կյանքում պետք են միայն ճամպրուկ ու փոքր բեռնատար», ... «Մա՛յր, ասա՛ երեխաներիդ, որ չգնան իմ ճանապարհով»,–շվշվացնում էր վարչապետը։ Ահա այդպիսի անկեղծացում։
Վախթանգ Մարգարյան
Հ.Գ.։ Հետազոտողները տարբեր կարծիքի են «Ծագող արևի տուն» անվան շուրջ։ Խաղատուն, հասարակաց տուն, բանտ և նույնիսկ պանդոկ. այսպես են բնութագրում ամերիկյան Նոր Օռլեանում գտնվող այն շենքը, որը ստացել է «Ծագող արևի տուն» անվանումը։
«The animals»–ի տարբերակում, որը Գյումրիում կատարեց նաև վարչապետը, ծագող արևի տունը բանտն էր։
«Ծագող արևի տանն էլ կվերջանա իմ կյանքը»,– շվշվացնում էր Տիգրան Սարգսյանը։