Լրահոս

15.10.2013 17:12


Ադրբեջանում պահվող Հակոբ Ինջիղուլյանը նամակ է գրել հարազատներին

Ադրբեջանում պահվող Հակոբ Ինջիղուլյանը նամակ է գրել հարազատներին

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները քիչ առաջ հանդիպել են հայ ռազմագերի, Ադրբեջանում պահվող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին, և նրանց երկու նամակ են փոխանցել: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Հ. Ինջիղուլյանի մայրը:

«Մենք նամակ էինք ուղարկել, երեխեն նաև նկար էր ուզել, իրանից էլ երկու նամակ ենք ստացել՝ մեկը ինձ ա գրել, մեկը՝ եղբորը»:

«Բարև, մայրի՛կ ջան…»,-սկսեց տիկին Գայանեն, հետո մի պահ ընդհատեց ու ասաց. «Էս անգամ շատ ջերմ ա գրած, ոնց երևում է արդեն, որ Հակոբիս միտքն է, իրա խոսքերն են»,-հետո շարունակեց ընթերցել.

«Մայրի՛կ ջան, ո՞նց ես, ինչպե՞ս են մյուս հարազատներս, ես շատ լավ եմ, իմ մասին շատ մի մտածիր, որոշ ժամանակ անց ամեն ինչ կհարթվի, և շատ լավ կլինի: Իմ պայմանները լավ են, մի փոքր ձեզնից եմ մտածում....»:

Գայանե Ինջիղուլյանն ասաց նաև, որ արդեն որդուն երրորդ երկիր հանձնելու ծրագիրը իրատեսական է թվում, միայն թե ժամանակի խնդիր է:

Մանրամասները՝ galatv.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը