Մեղրիի տարածքով անցնող համացանցի միջազգային մուտքի մալուխը համարվում է «մեռյալ»
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը «Տեղեկատվական տեխնոլոգիաները և կիբեռ-անվտանգության մարտահրավերները Հայաստանում» թեմայով քննարկում էր կազմակերպել։ Կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «7օր»-ին ասել , որ ՀՀ կիբեռ-անվտանգությունը խոցելի է այնքանով, որ կախվածության մեջ է Վրաստանից եկող համացանցային մալուխից, բացի այդ, հեռահաղորդակցության ասպարեզում մրցակցության պակաս կա.
-Պետք է այլընտրանքային ճանապարհներ որոնենք։ Ինտերնետային կապով Հայաստանը չպետք է միայն մեկ ճանապարհից կախված լինի։ Հեռահաղորդակցությունը, մեծամասամբ, Ռուսաստանի ձեռքում է։ Սա վատ չէ, բայց մենք չպետք է ունենանք միայն մեկ երկիր, որը վերահսկի այս սեկտորը։
ՌԱՀՀԿ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Աշոտ Թուրաջյանի կարծիքով էլ՝ գոյություն ունի ահաբեկչական ոտնձգությունների և Հայաստանի արտաքին ինտերնետ-մայրուղիների վնասման մեծ ռիսկ, և բազում այլ խնդիրներ կան, որոնք կարող են մեր երկրում հանգեցնել «Համաշխարհային սարդոստայնի» անգործությանը։
Նա իր զեկույցում մասնավորապես նշել է.
-Տվյալ պահին Հայաստանում գոյություն ունեն ինտերնետի միջազգային մուտքի 2 վերգետնյա «մայրուղիներ»՝ «ԱրմենՏել»-ի և «Fibernet»-ի օպտիկամանրաթելային մալուխները, որոնք անցնում են Վրաստանի տարածքով և Սև ծովի հատակով։ Կան նաև արբանյակային կապի մի քանի «պաշարային» ուղիներ, որոնք օգտագործվում են հիմնականում «վթարային» նպատակներով։ Սկսած 2005թ.՝ գոյություն ունի նաև իրանական «մայրուղի», որն անցնում է Մեղրիի տարածքով։ Սակայն մինչ օրս այդ մալուխը հնարավոր չէ օգտագործել լայնաշերտ ինտերնետի միացման համար։ Նույնիսկ վթարների ժամանակ իրանական ուղին չի հաջողվում գործածել, և այն դեռևս համարվում է «մեռյալ»։

7or.am