Զորի Բալայանի նամակին, նույնն է թե՝ Սերժ Սարգսյանի մտադրություններին տրված «ադաբրյամսով» հայ մտավորականությունը նորից հիշեցրեց իր մասին:
Հայ մտավորականություն: Շատ տխուր թեմա է, բայց ստիպված ես երբեմն-երբեմն անդրադառնալ այդ թեմային: Մանավանդ, երբ համարվում է, որ ամեն ժողովուրդ ճակատագրական պահերին մտավորականությանն է վստահում (կամ պետք է վստահի) լինել «իր հույսերի ու հոգսերի թարգմանը, եթե կուզեք՝ լիազոր դեսպան»:
Բայց հայ մտավորականության դեպքում նրա ներկայացուցիչների շուրթերից միշտ նույն բանն ենք լսել, թե պետք չէ մեղադրել մտավորականությանը, որ չի կարողանում կատարել «լիազոր դեսպանի» դերը: Ախր, մեր մտավորականությունը վերջին 70-80 տարում իբրեւ կայացած ֆենոմեն դժվար է գոյանում. 1915-ին գլխատվեց, 1920-ականներին՝ նույնպես, եւ ուր որ է ժողովուրդը պիտի ունենար իր մտավորականությունը՝ եկավ 1937 թիվը, հետո՝ 1949-ի բռնագաղթը եւ այսպես շարունակ:
Ուրեմն՝ «Ինչպես գոյանար. դրա համար նաեւ ժողովրդի կայուն գոյավիճակ է պետք, մտավորականների տարբեր սերունդների բնական հաջորդականություն, աշխարհի հետ բաց երկխոսության եւ բնական առնչությունների հնարավորություն: Ե՞րբ ունեցանք այդ ամենը…»,– դեռ տասնամյակներ առաջ մտավորականության անողնաշար կեցվածքն արդարացներով՝ ասում էր ցեկայական մտավորական Վարդգես Պետրոսյանը:
Իսկ թե անկախությունից հետո ինչպես պետք է իրեն դրսեւորի, ինչ առաքելություն պետք է իրականացնի մտավորականությունը, այդ հարցի պատասխանն էլ ուներ հրապարակախոսը. «Նա պետք է կասկածի ու ճշգրտի, զգացմունքի ազդանշանները միշտ անցկացնելով բանականության միջով: Նման մտավորականների «հավաքական ինտելեկտն»էլ հենց ի զորու կլինի ազգային փրկության ծրագիր գոյացնել, բնականաբար, նաեւ ժողովրդի վստահության մանդատն ունենալով»:
Հետահայաց գնահատելով մեր մտավորականության գործունեությունն ու կեցվածքն, ավաղ, այդ ամենին կարող ենք արձագանքել միայն դառը քմծիծաղով:
Իրոք, անցած 23 տարիներին այդ ումից կարող էինք ազգային փրկության ծրագիր ակնկալել, երբ մտավորականության (բացառությունները չհաշված) ուշքն ու միտքը եղել է իշխանությանը ծառայելը, իշխանությունից վախենալը, իշխանության քծնելը:
Հայ մտավորականությունը անկախ Հայաստանում ջանացել է լուծել երկու խնդիր. ա) վերականգնել կոչումների, պարգեւների, պետական մրցանակների համակարգը և բ) փոխել պետական խորհրդանիշները:
Չունենալով ժողովրդի վստահության մանդատը՝ հիմնականում փորձել են կյանքի կոչել այս երկու «գաղափարները»: Մեկին հասել են, մյուսին էլ շուտով կհասնեն:
Իսկ ընդհանրապես՝ անկախության ողջ շրջանում թաքուն փայփայել են հույսը, որ մի օր «նորից վերադառնալու ենք սովետ»:
Եվ պատահական չէ, որ նոմենկլատուրային մտավորականությունը ոգեւորությամբ ընդունեց Մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի ընդունած որոշումը:
Այնպես, որ միանգամայն բնական է, երբ հիմա էլ հերթով ողջունում են ռուսաց թագավորին հասցեագրված նամակը:
Սա է հայ մտավորականության «մշակած» ազգային փրկության ծրագիրը՝ կուճուրվել մեծ եղբոր թեւի տակ ու «անհոգ ու կուշտ ապրել»:
Տեղական իշխանության, պալատի կերատաշտն այլեւս չի բավարարում:
Հայ մտավորականության «ազգային փրկության ծրագիրը»
Զորի Բալայանի նամակին, նույնն է թե՝ Սերժ Սարգսյանի մտադրություններին տրված «ադաբրյամսով» հայ մտավորականությունը նորից հիշեցրեց իր մասին:
Հայ մտավորականություն: Շատ տխուր թեմա է, բայց ստիպված ես երբեմն-երբեմն անդրադառնալ այդ թեմային: Մանավանդ, երբ համարվում է, որ ամեն ժողովուրդ ճակատագրական պահերին մտավորականությանն է վստահում (կամ պետք է վստահի) լինել «իր հույսերի ու հոգսերի թարգմանը, եթե կուզեք՝ լիազոր դեսպան»:
Բայց հայ մտավորականության դեպքում նրա ներկայացուցիչների շուրթերից միշտ նույն բանն ենք լսել, թե պետք չէ մեղադրել մտավորականությանը, որ չի կարողանում կատարել «լիազոր դեսպանի» դերը: Ախր, մեր մտավորականությունը վերջին 70-80 տարում իբրեւ կայացած ֆենոմեն դժվար է գոյանում. 1915-ին գլխատվեց, 1920-ականներին՝ նույնպես, եւ ուր որ է ժողովուրդը պիտի ունենար իր մտավորականությունը՝ եկավ 1937 թիվը, հետո՝ 1949-ի բռնագաղթը եւ այսպես շարունակ:
Ուրեմն՝ «Ինչպես գոյանար. դրա համար նաեւ ժողովրդի կայուն գոյավիճակ է պետք, մտավորականների տարբեր սերունդների բնական հաջորդականություն, աշխարհի հետ բաց երկխոսության եւ բնական առնչությունների հնարավորություն: Ե՞րբ ունեցանք այդ ամենը…»,– դեռ տասնամյակներ առաջ մտավորականության անողնաշար կեցվածքն արդարացներով՝ ասում էր ցեկայական մտավորական Վարդգես Պետրոսյանը:
Իսկ թե անկախությունից հետո ինչպես պետք է իրեն դրսեւորի, ինչ առաքելություն պետք է իրականացնի մտավորականությունը, այդ հարցի պատասխանն էլ ուներ հրապարակախոսը. «Նա պետք է կասկածի ու ճշգրտի, զգացմունքի ազդանշանները միշտ անցկացնելով բանականության միջով: Նման մտավորականների «հավաքական ինտելեկտն» էլ հենց ի զորու կլինի ազգային փրկության ծրագիր գոյացնել, բնականաբար, նաեւ ժողովրդի վստահության մանդատն ունենալով»:
Հետահայաց գնահատելով մեր մտավորականության գործունեությունն ու կեցվածքն, ավաղ, այդ ամենին կարող ենք արձագանքել միայն դառը քմծիծաղով:
Իրոք, անցած 23 տարիներին այդ ումից կարող էինք ազգային փրկության ծրագիր ակնկալել, երբ մտավորականության (բացառությունները չհաշված) ուշքն ու միտքը եղել է իշխանությանը ծառայելը, իշխանությունից վախենալը, իշխանության քծնելը:
Հայ մտավորականությունը անկախ Հայաստանում ջանացել է լուծել երկու խնդիր. ա) վերականգնել կոչումների, պարգեւների, պետական մրցանակների համակարգը և բ) փոխել պետական խորհրդանիշները:
Չունենալով ժողովրդի վստահության մանդատը՝ հիմնականում փորձել են կյանքի կոչել այս երկու «գաղափարները»: Մեկին հասել են, մյուսին էլ շուտով կհասնեն:
Իսկ ընդհանրապես՝ անկախության ողջ շրջանում թաքուն փայփայել են հույսը, որ մի օր «նորից վերադառնալու ենք սովետ»:
Եվ պատահական չէ, որ նոմենկլատուրային մտավորականությունը ոգեւորությամբ ընդունեց Մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի ընդունած որոշումը:
Այնպես, որ միանգամայն բնական է, երբ հիմա էլ հերթով ողջունում են ռուսաց թագավորին հասցեագրված նամակը:
Սա է հայ մտավորականության «մշակած» ազգային փրկության ծրագիրը՝ կուճուրվել մեծ եղբոր թեւի տակ ու «անհոգ ու կուշտ ապրել»:
Տեղական իշխանության, պալատի կերատաշտն այլեւս չի բավարարում:
Ինչ ինքնիշխանություն, ինչ Ղարաբաղ, ինչ բա՜ն…
Կիմա Եղիազարյան