Հայաստանում ձվի արտադրության բիզնեսը վախճանվո՞ւմ է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի ձու արտադրող ընկերությունները գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով կրճատել են ձվի արտադրանքի ծավալները: Ավելին՝ ընկերություններ կան, որտեղ արդեն սկսվել է հավի մորթ: Թանկացումներից հետո ընկերությունները ստիպված պետք է ձուն վաճառեն 80-90 դրամով, ինչը դարձյալ եկամուտ չի բերի:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ տնտեսվարողները բիզնեսի այս տեսակի վախճանի մասին ահազանգը հնչեցրել են նաև պետական ատյաններում: Սակայն առայժմ պետականորեն ոչ մի քայլ չի ձեռնարկվում հարցի լուծման համար: