Լրահոս

16.10.2013 10:34


Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել 2016 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294167) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 600 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 250 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 350 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 977 277 367 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.5329 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.7495 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Այս խորագրի վերջին նյութերը