Լրահոս

23.07.2009 13:52


ԵԱՀԿ ՄԽ–ի ռուսաստանցի և ամերիկացի համանախագահները կփոխվե՞ն

ԵԱՀԿ ՄԽ–ի ռուսաստանցի և ամերիկացի համանախագահները կփոխվե՞ն

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան որպես համանախագահ աշնանը վերջին այցը կկատարի տարածաշրջան»,- այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը՝ հավելելով, որ ընթացիկ տարում ՄԽ-ում կփոխվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները:

«Ես պատրաստվում եմ և հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում յոթ տարի որպես համանախագահ աշխատելուց հետո ինձ թույլ կտան լքել այդ պաշտոնը։ Կարծում եմ, դա տեղի կունենա այս տարի»,- ասել է Յ. Մերզլյակովը:

Հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան էլ հայտարարել էր, որ համանախագահի պաշտոնը լքելուց հետո կցանկանար հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից մեկում աշխատել:

 

Այս խորագրի վերջին նյութերը