ՄԱԿ-ում Իսպաներենի օրը նշվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում
Ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, ու լրագրողներն ավելին իմացան իսպաներենի՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի կարևոր դերի մասին «ՄԱԿ-ում իսպաներենի օրվան» նվիրված միջոցառմանժամանակ:
Միջոցառման նպատակն է նպաստել մշակութային բազմազանությանն ու բազմալեզվությանը ՄԱԿ-ում: Իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկն է և խիստ կարևոր դեր է խաղում աշխարհով մեկ ՄԱԿ-ի ուղերձը տարածելու հարցում:
Միջոցառումը կազմակերպվել էր համատեղ՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) կողմից՝համալսարանի և ՄԱԿ ՀՏՎ միջև Համագործակցության ծրագրի շրջանակներում: Ավելի քան երեսուն ուսանողներերգերով և այլ կատարումներով մասնակցեցին իսպաներեն լեզուն ներկայացնող միջոցառմանը:
Մարիա Դոցենկոն՝ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակի ներկայացուցիչըՀայաստանում, ասաց. «Կարևոր է, որ հայերը սովորում են իսպաներեն, ինչը կօգնի նրանց բացել սահմանները ևսովորել ավելին իրենց շրջապատող աշխարհի մասին, դառնալ աշխարհի քաղաքացիներ: Մենք ապրում ենքբազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որոնցով մենք խոսում, կարդում կամ գրում ենք, ազդում են մերմտածելակերպի և մեր գործունեության վրա»:
Տիգրան Միքայելյանը` Հայկական պետական մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի դեկանը, ասաց. «Մեր նպատակն է հայերի շրջանում էլ ավելի բարձրացնել իրազեկությունը օտար լեզուների հարստության, գեղեցկության և մշակութային կարևորության մասին»:
Որոշ հաշվարկներով աշխարհում մոտ 500 միլիոն մարդ խոսում է իսպաներեն, որով էլ այն համարվում է աշխարհում ամենաշատ խոսվող երրորդ լեզուն:
Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներնեն: 2010 թվականից սկսված Նյու Յորքում ՄԱԿ ՀՏՎ հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրերի» մեկնարկը: ՄԱԿՀՏՎ երևանյան գրասենյակը 2013թ. ընթացքում իր գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ում բոլոր պաշտոնականլեզուների օրերը: