Լրահոս

23.07.2009 14:27


Լևոն Շիրինյան. «Մադրիդյան սկզբունքների 6 կետերից ոչ մեկում որևէ հայանպաստ բան չկա»

Լևոն Շիրինյան. «Մադրիդյան սկզբունքների 6 կետերից ոչ մեկում որևէ հայանպաստ բան չկա»

-Մադրիդյան սկզբունքների 6 կետերից ոչ մեկում որևէ հայանպաստ բան չկա,-«Հայացք» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում նկատել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։- Մադրիդյան սկզբունքների և այլ փաստաթղթերի մասին խոսելով՝ մենք նախ մեր ժողովրդին, ապա համաշխարհային հանրությանն ընտելացնում ենք մեր երկիրը հանձնելու գաղափարին։

Ըստ քաղաքագետի՝ անկարելի է խոսել փոխզիջման մասին, քանի որ Ադրբեջանը փոխզիջելու ոչինչ չունի, «նա վերադարձնելու է մի բան, որը վաղուց մերն է»։

Լ. Շիրինյանն ասել է նաև, թե մենք պետք է նոր կամ ճշգրտված հայեցակարգով շարունակենք գործընթացը։

-Մենք  պետք է հստակ իմանանք՝ ինչ ենք ուզում, և ինչի համար պայքարի ելանք, և այսօրվա համաշխարհային ռազմավարական իրադրության մեջ մեր ուզածները կլինե՞ն, թե՞ ոչ, մեր ներուժը բավարա՞ր է, թե՞ ոչ։ Կարծում եմ, որ այո՛, կարող ենք, և կարող ենք մշակված հայեցակարգով որպես ազգ և պետություն գործել։

Քաղաքագետը նշել է, թե պետք է բանակցային գործընթացը տեղափոխենք այլ հարթություն.

-Եթե մենք չենք քննարկում Արցախի ինքնորոշման իրավունքի հիմքի վրա նրա կարգավիճակի և անվտանգության հարցը, մնացածը հայանպաստ չէ։ Եթե ինքնորոշման և անվտանգության հարցը չի քննարկվում է միջազգային ատյաններում, մնացածն արդեն հեքիաթ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը