Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտի հետևանքով վնասվելենՍասունիկգյուղիխաղողիայգիները:Վնասի չափերը ճշտվում են:
Նույն օրը Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Զույգաղբյուր գյուղի հյուսիսային հատվածում հեղեղաջրերը դուրս են եկել սելավատարից և լցվում են բնակիչների տները: Դեպքի վայր է մեկնել Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ջուրըլցվելէբնակիչներիտները, օժանդակկառույցներըևանասնագոմերը, խցանվելէգյուղամիջյանկամուրջը, ողողվելենկարտոֆիլիցանքատարածքները, սատկելենընտանիթռչուններ: Գյուղապետարանի և գյուղի բնակիչների ուժերով իրականացվել են սելավատարի հունի և խցանված կամրջի մաքրման, տներից և օժանդակ կառույցներից ջրահեռացման աշխատանքներ: Հասցված վնասի չափերը ճշտվում են:
Լոռու մարզից էլ տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Վանաձորի Խնձորուտ թաղամասի «Խաչի ձոր» կոչվող հատվածում հեղեղաջրերըդուրսենեկելսելավատարից և հոսումԵրևանյան և Չուխաջյանփողոցներով՝լցվելովբնակելիտներինկուղները: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ սելավատարի հունի մաքրման ուղղությամբ: Ջրի հոսքը սելավատարով վերականգնվել է:
Ստացված մեկ այլ ահազանգի համաձայն՝ հորդառատ անձրևի հետևանքով վարարել է մարզի Տանձուտ գետի ջուրը, և Շահումյան գյուղի մի քանի տներին վտանգ է սպառնում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ ափապաշտպան կառույցներն ուժեղացնելու նպատակով:
Հորդառատ անձրևի և կարկտի հետևանքները
Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտի հետևանքով վնասվել են Սասունիկ գյուղի խաղողի այգիները: Վնասի չափերը ճշտվում են:
Նույն օրը Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Զույգաղբյուր գյուղի հյուսիսային հատվածում հեղեղաջրերը դուրս են եկել սելավատարից և լցվում են բնակիչների տները: Դեպքի վայր է մեկնել Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ջուրը լցվել է բնակիչների տները, օժանդակ կառույցները և անասնագոմերը, խցանվել է գյուղամիջյան կամուրջը, ողողվել են կարտոֆիլի ցանքատարածքները, սատկել են ընտանի թռչուններ: Գյուղապետարանի և գյուղի բնակիչների ուժերով իրականացվել են սելավատարի հունի և խցանված կամրջի մաքրման, տներից և օժանդակ կառույցներից ջրահեռացման աշխատանքներ: Հասցված վնասի չափերը ճշտվում են:
Լոռու մարզից էլ տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Վանաձորի Խնձորուտ թաղամասի «Խաչի ձոր» կոչվող հատվածում հեղեղաջրերը դուրս են եկել սելավատարից և հոսում Երևանյան և Չուխաջյան փողոցներով՝ լցվելով բնակելի տների նկուղները: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ սելավատարի հունի մաքրման ուղղությամբ: Ջրի հոսքը սելավատարով վերականգնվել է:
Ստացված մեկ այլ ահազանգի համաձայն՝ հորդառատ անձրևի հետևանքով վարարել է մարզի Տանձուտ գետի ջուրը, և Շահումյան գյուղի մի քանի տներին վտանգ է սպառնում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ ափապաշտպան կառույցներն ուժեղացնելու նպատակով:
Հայաստանի փրկարար ծառայության
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին