Լրահոս

16.10.2013 19:55


Հայաստանը կներկայացվի «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում

Հայաստանը կներկայացվի «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում

Սույն թվականի հոկտեմբերի 17-19-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Իտալիայի Ռիմինի քաղաքում կայանալիք «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին:

Այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 130 երկրներից ավելի քան 2400 զբոսաշրջային ընկերություններ և 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ իտալերենով:

Իտալական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է, որի զարգացման համար ներդրված ջանքերն էական առաջընթաց են խոստանում:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը