Լրահոս

23.07.2009 14:27


Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի համակարգող Կոնսուելո Վիդալին

Հուլիսի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի գործունեությանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով Հայաստանում ՄԱԿ-ի եւ նրա գործակալությունների կողմից  իրագործվող ծրագրերի կապակցությամբ, կարեւորեց 2010-2015 թթ. միասնական ծրագրի մշակումն ու ընդունումը եւ հայտնեց, որ ԱԳՆ-ն կաջակցի ծրագրով նախատեսված նպատակների իրականացմանը:

Տիկին Վիդալը նախարար Նալբանդյանին շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական կառույցների կողմից ՄԱԿ-ի գրասենյակի գործունեությանը ցուցաբերվող աջակցության համար, ինչն ըստ արժանվույն է գնահատվում ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

Զրուցակիցներն անդրադարձան «2010-2015 թթ. ՄԱԿ-ի զարգացմանն աջակցության ծրագիր» փաստաթղթի դրույթներին: Կոնսուելո Վիդալը կարեւորեց փաստաթղթի մշակման ընթացքում  ԱԳՆ համակարգող դերը, բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, եւ նշեց, որ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակն իր գործունեությունը ծավալելիս կառաջնորդվի միասնական ծրագրով՝ հօգուտ Հազարամյակի զարգացման նպատակների եւ Հայաստանի համար առաջնայնություն ներկայացնող հիմնախնդիրների լուծման:

Այս խորագրի վերջին նյութերը