Լրահոս

23.07.2009 14:39


Լևոն Շիրինյան. «Ադրբեջանը չունի փախստականներ, դրանք տեղահանվածներ են»

Լևոն Շիրինյան. «Ադրբեջանը չունի փախստականներ, դրանք տեղահանվածներ են»

-Արցախի իշխանությունները պետք է ուսումնասիրեն և Նախիջևանում 1924թ. ընդունված մի օրենք կիրառեն Արցածի հարցում։ 1924թ. Նախիջևանի խորհրդային իշխանություններն ընդունեցին օրենք՝ տեղահանված հայությանն արգելելով վերադառնալ իր հայրենի բնօջախ,- այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու հավելել, որ Արցախի իշխանությունը լրիվ իրավասու է օկուպանտ ժողովրդի հանդեպ գործադրել այդ օրենքը։ - Որովհետև ադրբեջանցիք որպես օկուպանտ են եկել տեղավորվել Արցախում։

-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը պետք է օրենք ընդունի, արգելի ու հայտարարի, որ որևէ ադրբեջանցի այսօր և առհավետ չի կարող վերադառնալ ու մշտապես բնակություն հաստատել Արցախի տարածքում: Դա բացառված է ընդմիշտ, մանավանդ որ դա օկուպանտ ժողովուրդ է: Ժամանակին ո՞վ է խնդրել գա նվաճի ու հիմա էլ կռիվ սարքի, թե՝ գիտե՞ք, ես հետ եմ գալու։ Ադրբեջանը չունի փախստականներ, դրանք տեղահանվածներ են. մի շրջանից գնացել են մի ուրիշ շրջանում ապրելու։ Եթե Արցախն ընդունի այդ օրենքը, պարզ է, որ Հայաստանի իշխանությունները կամ մյուսները իրավազոր չեն լինի քննարկել այդպիսի հարցեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը