Լրահոս

17.10.2013 11:55


ՌԴ ԱԳ փոխնախարար. «Ռուսաստանը ոչ ոքի բռնի ուժով չի տանում Մաքսային միություն»

ՌԴ ԱԳ փոխնախարար. «Ռուսաստանը ոչ ոքի բռնի ուժով չի տանում Մաքսային միություն»

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը «ՌԻԱ նովոստի»–ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի համոզում ԱՊՀ երկրներին հրաժարվել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից։

«Ստորագրել-չստորագրելը նրանց ինքնիշխան իրավունքն է: Մենք հորդորում ենք մանրակրկիտ հաշվարկել այդ քայլի բոլոր դրական ու բացասական կողմերը, հասկանալ, թե դրանք որքանով են համապատասխանում ավելի վաղ այլ կազմակերպությունների շրջանակներում ստանձնած պարտավորություններին, որոնց մենք մասնակցում ենք համատեղ։ Ռուսաստանը շեշտը դնելու է Մաքսային միության և միասնական տնտեսական գոտու, ինչպես նաև ապագա Եվրասիական տնտեսական միության առաջխաղացման վրա»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ շեշտելով, որ Ռուսաստանը ոչ ոքի բռնի ուժով չի տանում դեպի Մաքսային միություն։

Այս խորագրի վերջին նյութերը