Լրահոս

17.10.2013 12:19


Կառավարության մոտ ցուցարարներից մեկը վատացել է

Կառավարության մոտ ցուցարարներից մեկը վատացել է

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել գերակա շահի զոհ դարձած Բուզանդի փողոցի և Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները։ Նրանք բողոքել են, որ արդեն 6–րդ տարին է` իրենք փողոցում են մնացել, իսկ կառավարությունն էլ որևէ կերպ չի փորձում խնդրին լուծում տալ։ Ցուցարարները դժգոհել են նաև Սերժ Սարգսյանից, ով, նրանց խոսքերով, ընտրություններից առաջ խոստացել էր, որ իրենք բնակարան կստանան:

Բողոքի այսօրվա գործողության ժամանակ նաև միջադեպ է գրանցվել. ցուցարարներից Ժորա Ադամյանը վատացել է։ Նրան Շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը