Լրահոս

17.10.2013 20:12


«Victoria"s Secret»-ը 10 մլն դոլար արժողությամբ կրծքկալ է ներկայացրել

«Victoria"s Secret»-ը 10 մլն դոլար արժողությամբ կրծքկալ է ներկայացրել

The Huffington Post-ի փոխանցմամբ՝ «Victoria's Secret» ընկերությունը 10 մլն դոլար արժողությամբ կրծքկալ է ներկայացրել։ Թանկարժեք Fantasy bra–ն ցուցադրել է հարավաֆրիկյան սուպերմոդել Քենդիս Սուեյնփոլը:

Ավանդույթի համաձայն՝ «Victoria's Secret» ներքնազգեստի հանրահայտ ապրանքանիշն ամեն տարի թանկարժեք կրծքկալ է ներկայացնում, որը դառնում է ցուցադրության հմայքը: 18–կարատանոց ոսկուց պատրաստված կրծքկալը զարդարելու համար 4.200 թանկարժեք քար է օգտագործվել՝ ադամանդ, սուտակ և դեղին շափյուղա: Կրծքկալի կենտրոնում 52–կարատանոց հսկայական սուտակ է:

Նշենք, որ տարբեր տարիների «Victoria's Secret»-ի թանկարժեք կրծքկալները ներկայացնելու պատվին են արժանացել Կլաուդիա Շիֆերը, Թաիրա Բենքսը, Ժիզել Բյունդխենը, Միրանդա Քերը, Հայդի Կլումը, Ադրիանա Լիման, Ալեսսանդրա Ամբրոսիոն և այլք:

Այս խորագրի վերջին նյութերը