Լրահոս

17.10.2013 15:25


Մահապատժից հրաշքով փրկվածին Իրանում երկրորդ անգամ կախաղան կբարձրացնեն

Մահապատժից հրաշքով փրկվածին Իրանում երկրորդ անգամ կախաղան կբարձրացնեն

Իրավապաշտպան կազմակերպությունների զայրույթն է առաջացրել Իրանի իշխանությունների դաժան որոշումը, համաձայն որի՝ մահապատժից հրաշքով փրկված տղամարդուն երկրորդ անգամ կախաղան կբարձրացնեն։

Newsru.com-ի փոխանցմամբ՝ թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող 37-ամյա դատապարտյալի մահը հաստատել են բանտային բժիշկները, որից հետո մարմինը դիահերձարան են ուղարկել: Սակայն հաջորդ օրը, երբ հարազատները եկել են մարմնի հետևից, «դիակը» կենդանության նշաններ է ցույց տվել։ Դժբախտին ուղարկել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ, բժիշկների խոսքերով, տղամարդն արագորեն կազդուրվում է:

Չնայած դատապարտյալի հարազատները լրագրողներին հաղորդել են, որ անչափ երջանիկ են, իրավապահները վստահեցրել են, որ կայացված դատավճիռը, ի հեճուկս այն ավանդույթի, որ մահապատժից ողջ մնացածին ներում են շնորհում, այնուհանդերձ, կյանքի է կոչվելու:

Այս խորագրի վերջին նյութերը