Լրահոս

17.10.2013 15:56


Սիրիայում քիմիական զենքը ոչնչացվում է երկրի տարածքում

Սիրիայում քիմիական զենքը ոչնչացվում է երկրի տարածքում

Սիրիայում քիմիական զենքը ոչնչացվում է երկրի տարածքում, ոչինչ դուրս չի հանվում։ Այսօր այդ մասին հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը։

«Ամեն ինչ տեղում է ոչնչացվում»,–ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով «ՌԻԱ նովոստի»–ի հարցին՝ արդյոք քիմիական զենքը ոչնչացվելու նպատակով արտահանվե՞լ է այլ երկիր։

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Սիրիայի իշխանությունները, իբր, համաձայնվել են ոչնչացման ենթակա քիմիական զենքն արտահանել այլ երկիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը