Լրահոս

23.07.2009 15:34


Քաղաքագետ. «Այս ամենի մեղավորը կառավարության տնտեսական քաղաքականությունն է»

Քաղաքագետ. «Այս ամենի մեղավորը կառավարության տնտեսական քաղաքականությունն է»

-Բացասական եմ գնահատում վարվող տնտեսական քաղաքականությունը,-«Հայացք» մամուլի ակումբում խոսելով Հայաստանի տնտեսական քաղաքականության մասին՝ ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Անդրադառնալով ՀՀ-ում արձանագրված 16,3 % տնտեսական անկմանը՝ քաղաքագետն ասել է. «Բոլորի մոտ էլ անկում արձանագրվում է, բայց որ տնտեսական հայեցակարգը պետք է փոխել, պետք է կարողանալ տնտեսության կազմալուծումը կանգնեցնել, դա պարզ է»։

Բանախոսի խոսքերով՝ այս ամենի համար մեղավորը կառավարության տնտեսական քաղաքականությունն է, հայեցակարգ չունենալը։

Լրագրողների հետ զրույցում Լ. Շիրինյանն ասել է, թե որպես իրավիճակի ելք՝ Ազգային ժողովի նոր ընտրություններ են պետք.

-Բայց մաքո՛ւր ընտրություններ։ Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց  անձնական խմբային շահից այն կողմ կա նաև հայրենիքի շահ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը