Հայաստանում էլ, դրսում էլ գիտեն, որ եթե Սերժ Սարգսյանը որևէ բան է նախաձեռնում, ապա բացառապես սեփական շահերից ու աթոռապահպանությանն առնչվող խնդիրներից ելնելով։
Պրակտիկան ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանի անձնական շահերը խոր հակասության մեջ են ՀՀ շահերի հետ։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, ԵՄ–ի հետ «ասոցացումը» և ՌԴ–ի հետ «մաքսայնացվելն» ասվածի վառ ապացույցներն են։ Այս ամենը և՛ ՀՀԿ ղեկավարի, և՛ Հայաստանի քաղաքացիների ողբերգությունն է։
Մենք հիմա հայտնվել ենք փակ շղթայի մեջ. Սերժ Սարգսյանի նախագահությունը թուլացնում է Հայաստանը, իսկ թուլացած Հայաստանը նպաստում է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրմանը։ Հասկանալի է, որ այսպես երկար շարունակվել չի կարող. կա՛մ ՀՀ–ն պետք է դադարեցնի իր գոյությունը, կա՛մ ներքին կյանքում պետք է կտրուկ փոփոխություններ լինեն։ Երրորդ տարբերակ չկա, այսինքն՝ հնարավոր չէ այս իշխանության միջոցով թույլ չտալ մեր երկրի գահավիժումը։
Հայաստանի զարգացումն օբյեկտիվորեն հակասում է իշխող վերնախավի շահերին, քանի որ զարգացող երկիր նշանակում է հրաժարում նեոբոլշևիկյան քաղաքականությունից։ Իսկ դա չեն ուզում և չեն կարող իրականացնել Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը։
Տիգրան Սարգսյանի խոսքերի մեջ անկեղծություն կար, երբ հայտարարվեց արտագաղթի խթանման ու հեղափոխության միջև եղած կապի մասին. որքան ավելանա արտագաղթը, այնքան կթուլանա հանրային դիմադրության ռեսուրսը։
2008–ից սկսած՝ այս իշխանությունը հենարաններ է փնտրում դրսում և պատերազմ հայտարարում ներսին։ Դրսի ռեսուրսը թույլ տվեց աթոռը պահել ու տոկոս «խփելու» միջոցով վերարտադրվել։ Սակայն դրսի ռեսուրսն անսպառ չէ, և եկավ հաշիվ փակելու ժամանակը։
Սերժ Սարգսյանի հույսն այժմ ինտրիգներն ու ներքաղաքական դաշտում կոնսոլիդացիոն երևույթներ թույլ չտալն է։ Եթե նախկինում նրա հույսը դրսի ուժերն էին, և այդ իսկ պատճառով ՀՀԿ «ճկուն» ղեկավարը բոլորին «այո» էր ասում, ապա սեպտեմբերի 3–ից հետո խաղն ավարտվեց։ Սարգսյանը հայտնվեց Կրեմլի «պադվալում», և հիմա ռուսներին քծնելու նողկալի ակցիաներ է կազմակերպում։
Հարկ է նկատել, որ խաղն ավարտված է Սերժ Սարգսյանի, բայց ոչ Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների համար։
Որքան էլ որ գեբելսյան քարոզչամեքենայով տարածեն, թե այլընտրանք չկա, միևնույն է, դա այդպես չէ։ Ի վերջո, Սերժ Սարգսյանը պետությունը չէ։ Ավելին, պետության համեմատ՝ Սերժ Սարգսյանն այնքան աննշան ու անցողիկ մի բան է, որ նրա հեռացումից րոպեներ անց բոլորը կմոռանան, որ նման մարդ է եղել իշխանության ղեկին, և նրան կհիշեն միայն ավերածությունների համատեքստում։ Եվ, հետևաբար, պետք է կենտրոնանալ մնայունի, այլ ոչ թե անցողիկի վրա, բայց չմոռանալ, որ անցողիկի հարցերն այսօր է պետք լուծել։
Պետությունը Սերժ Սարգսյանը չէ

Կորյուն Մանուկյան