Հայաստանում հեշտացել է ազգային հերոս դառնալն ու հալածյալի լուսապսակով շրջելը։ Ընդամենը պետք է անձնական վիրավորանք հասցնել Սերժ Սարգսյանին (խաղամոլության և կազինոյում փող տարվելու թեման ամենաբարձր վարկանիշն ունի այդ առումով) և վերջ։
Ճիշտ է, շատ չանցած բոլորը հասկանում են, թե ով է իրականում «ազգային հերոսը», սակայն կարճաժամկետում հնարավոր է լինում փոթորիկ ապահովել մեկ բաժակ ջրում։
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի հետ կապված պատմությունը այդ շարքից էր։ Այն որքան ուժգին թնդաց, նույնքան արագ էլ մարեց:
Պարզվեց ժողովրդական արտիստին ոչ ոք չի պատրաստվում աշխատանքից ազատել: Մշակույթի նախարարությունից հայտնել են, որ նրան աշխատանքից ազատման դիմում գրելու պարտադրանքի մասին խոսք լինել չի կարող:
Ի դեպ, այս ընթացքում ինքը՝ Ծատուրյանն էլ բավական հակասական հայտարարություններ արեց: Սկզբում ասաց, թե իրեն հրավիրել են նախարարություն, բայց նախարարը հրաժարվել է իրեն ընդունել: Սակայն ավելի ուշ հաստատեց նախարարության մամուլի խոսնակի պնդումը, որ ոչ թե իրեն հրավիրել են, այլ ինքն է ընդունելություն խնդրել:
Փոքր-ինչ զավեշտական էր նաեւ այն, որ Ծատուրյանն այստեղից-այնտեղից լսելով է իմացել, որ իրեն գործից հանում են, բայց «ոչ մի դիմում էլ չի գրի», ավելին՝ հայտարարեց, թե եթե նման բան անեն, ինքը դատի կտա…հայտնի չէ, թե ում:
Մի խոսքով, մարդը վերադասից չի լսել նման բան, սակայն լրատվամիջոցներին շտապեց հայտնել, որ դիմում չի գրելու: Իսկ երբ իմացավ, որ ոչ ոք իրեն չի պատրաստվում աշխատանքից ազատել, հայտարարեց, որ «դա մի քիչ անիրատեսական է, որովհետեւ մեր երկրում խոսքի ազատությունը ավելի շատ է, քան ուրիշ հանրապետություններում» (այսինքն՝ ձեռքի հետ զբաղվեց Սերժ Սարգսյանի ազտասեր կերպարի կերտմամբ):
Դատելով Սերժ Սարգսյանի գործելաոճից, ով իրեն ապաքաղաքական ու կենցաղային թեմաներով հայհոյողների ու ամբաստանողների պաշտոնը բարձրացնում է, հնարավոր է Ծատուրյանին էլ ավելի բարձր պաշտոն տա: Մանավանդ, որ Ծատուրյանը 2003-ին Գյումրիի է գնացել ՕԵԿ-ի քվոտայով, ավելին՝ անդամագրվել է «Օրինաց երկիր» կուսակցությանը: Այսինքն՝ այդ պաշտոնին է նշանակվել որպես ՕԵԿ անդամ:
Ի դեպ, նշանակվելուց մեկ տարի անց Ծատուրյանը լրատվամիջոցներին բողոքում էր, թե «ՕԵԿ-ն ինձ բերեց գցեց էս չոլերը», սակայն շարունակեց աշխատել, քանի որ բարձր կոչման արժանանալու խնդիր ուներ:
Անցած տարիներին թատրոնի կոլեկտիվի անդամները մամուլում բազմիցս են դժգոհել իրենց գեղղեկավարից, ով, ըստ ստեղծագործական եւ տեխնիկական կազմի անդամների, տարվա մեջ մի քանի անգամ է մտնում թատրոն եւ, ըստ էության, չի աշխատում:
Մինչդեռ, այսօր կայքերից մեկը նշել էր, թե թատրոնի կոլեկտիվը սպասում է, թե ինչով է վերջանալու այս պատմությունը. եթե իրենց գեղղեկավարին ազատեն աշխատանքից, ապա համազգային պայքար են սկսելու. «Կսպասենք, տեսնենք՝ ինչ կլինի: Եթե նման բան լինի, պատրաստ ենք մեծ աղմուկ բարձրացնել եւ համազգային պայքար սկսել»:
Քանի որ ի պաշտպանություն Ծատուրյանի պայքարի դրոշ բարձրացնել պատրաստվող անձանց անուններ նշված չէ, ուստի, հետաքրքիր է թատրոնի ստեղծագործական կազմի անդամներից պարզել, թե նրանցից ովքեր դուրս կգան փողոց եւ, ընդհանրապես՝ ինչպես են գնահատում «Գալա» հեռուստաընկերությամբ իրենց գեղղեկավարի ելույթին:
Բեմադրիչ Ռաֆայել Գրիգորյանն նախ անդրադառնալով «համազգային պայքարին» նշեց. «Այդ ինչ անհեթեթ հայտարարություն է արվել թատրոնի անունից; Ով է այդ մարդուն իրավունք տվել խոսել ողջ թատրոնի անունից: Ես, իհարկե, չեմ պատրաստվում միանալ այդ «պայքարին»։ Անձամբ ես, որ թատրոնում վաստակ ունեցող մարդ եմ, ուզում եմ մի հարց տալ Նիկոլայ Ծատուրյանին: Հարգարժան ժողովրդական արտիստ, ես խորապես գնահատում եմ խոսքի ազատությունը, այլակարծությունը, մտավորականի ճշմարիտ կեցվածքը, որ արվում է հանուն արվեստի, հանուն երկրի ու ժողովրդի բարօրության: Սակայն, ասացեք՝ խնդրեմ, ինչու հիմա հիշեցիք ձեր խոսքի ազատության իրավունքի մասին: Հիշեցիք, քանի որ արդեն ժողովրդական արտիստի կոչում եք ստացել եւ, հավանաբար, այլ ակնկալիքներ չունե՞ք: Իսկ մինչ այդ ինչու նախագահին խաղամոլ չէիք անվանում: Հակառակը՝ գարնանը Նախագահի երդմնակալության օրը Մարզահամերգային համալիրում փառաբանում էիք նախագահին եւ իշխանություններին: Դուք հիմա եք կառավարությանը անվանում «գեղցիներ», երբ տարիներ շարունակ սնվել եք այդ կառավարությունից եւ նա ձեզ տվել է բազում հնարավորություններ: Ինչ է, այն ժամանակ «գեղցիներ» չէի՞ն: Ձեր ղեկավարման այս ողջ ժամանակահատվածում թատրոնում հավաքվել են մարդիկ, ովքեր զբաղված են ամեն ինչով՝ բացի դերասանի մասնագիտությունն իրացնելուց: Այդ պարապ ժամանակը վատնելու փոխարեն գուցե մի երկու պիես կարդային եւ ընդհանրապես՝ իմանային այս թատրոնի պատմությունը: Մինչդեռ այդ չակերտավոր դերասաններն անգամ տեղյակ չեն ավանդույթներով հարուստ թատրոնի կենսագրությանը: Դուք խոսում եք Աճեմյանից ու Գուլակյանից, սակայն չեմ կարծում, թե նրանք ձեզ պատգամել են նման սերունդ դաստիարակել: Եվ վերջում՝ որպես թատրոնի բեմադրիչ եւ որպես քաղաքացի, հորդորում եմ լրատվամիջոցներին ժամանակ առ ժամանակ այցելել մեր թատրոն եւ ծանոթանալ «ստեղծագործական» վիճակին»:
Թատրոնի նախկին տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Պողոսյանը, որ հիմա նկարիչ-լուսավորող է աշխատում, մեզ հետ զրուցում զարմացավ, թե ինչ «համազգային պայքարի» մասին է խոսքը։
«Անհարմար է այդ մասին խոսելը: Ես նախ զարմանում եմ, որ թասիբով Գյումրին էսքան ժամանակ հանդուրժում է Կոլյային, որին, բոլորը «Թարախ Կոլյա» են ասում: Ախր, նա ոչինչ չի արել թատրոնի համար: Երբ ես տնօրեն էի, 8 տարի լրատվամիջոցներին ասում էի՝ Կոլյային ռոզիսկ եմ տվել, որ գտնեն բերեն թատրոն: Ամիսներով գործի չէր գալիս, բայց ստանում էր ամենաբարձր աշխատավարձը, գումարած կեցության համար տրվող գումարը: Հիմա էլ նույն է՝ աշխատավարձ է ստանում՝ չաշխատելու համար: Ես նման բան չեմ տեսել իմ կյանքում: Ինքն էլ բռի, կոպիտ, պոռոտախոս: 12 տարում 5-6 ներկայացում է արել ու բոլորը՝ քսերոքս արած ներկայացումներ են, այսինքն՝ Երեւանում արած իր նախկին բեմադրությունները այստեղ վերականգնել է, նոր բան չի արել: Այն, ինչ արել է նախկինում, օրինակ՝ «Հեյ ջան, Շաշաստան» ներկայացումը, նույնությամբ այստեղ է կրկնել: Երբեք ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել, իր ներկայացումներն էլ անցնում են կիսադատարկ դահլիճներում՝ այն էլ հրավիրատոմսերով: Տարիներ առաջ 12 միլիոն տվեցին բեմադրությունների համար, այդ պետպատվերից թատրոնը 2 կոպեկ չի աշխատել: Կոլեկտիվն է վախենում է դրանից, այսպես տարիներով պարապ նստած են, բայց չեն բողոքում, որ իրենց աշխատանքը չկորցնեն: Ինքը Գյումրիում ոչ մեկի կողմից հարգված չի: Եվ այն էլ ասեմ, որ ինքը ոչ թե գեղարվեստական ղեկավարի հաստիքով է աշխատում, այլ ձեւակերպված է որպես տնօրենի ստեղծագործական գծով խորհրդատու: Թե ինչու է ներկայանում որպես գեղարվեստական ղեկավար՝ չեմ հասկանում»,– նշել է Պողոսյանը:
ՀՀ վաստակավոր արտիստներ Անահիտ Հարությունյանն ու Սուսաննա Բաղդասարյանը նույնպես նշեցին, որ եթե իրենց գեղղեկին ազատեն աշխատանքից, ապա իրենք փողոց դուրս չեն գա։
«Պա՛հ, գնում ենք նրան փրկե՞նք։ Չեմ կարծում, թե նա այնքան անզոր է, որ չկարողանա իր հարցերը լուծել, դա իր անձնական խնդիրն է»,– ասաց Ս. Բաղդասարյանը:
Իսկ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիրանուշ Ղուկասյանը զարմանք հայտնեց որ Ծատուրյանը դեռ շարունակում է մնալ թատրոնում. «Ես զարմանում եմ, որ նա դեռ մնում է, երբ հենց ինքը պետք է ճամպրուկները հավաքեր ու հեռանար Գյումրիից: Մեկը, որ ամիսներով, անգամ կարելի է ասել տարիներով թատրոն չի մտնում, ու եկած օրվանից բարձիթող է արել մեր չքնաղ թատրոնը, ինչու է մնում՝ զարմանում եմ: Ծատուրյանը գյումրեցիներին ծաղրելուց բացի, ուրիշ ոչինչ չի արել: Զզվանքով ասում է՝ «ձեր վրայից քրտինքի հոտ է գալիս»։ Արվեստասեր գյումրեցիները այդպես էլ չտեսան նրա եւ ոչ մի աշխատանք, ոչ մի լավ բան չի արել, իսկ երբ հարցնում են, ասում է՝ «ես 50 հոգու համար եմ բեմադրում»: Մի խոսքով, նա Գյումրու երակը չբռնեց, նա իր հետ ստեղծագործական լիցք չի բերել»:
Ահա այսպիսի տեսակետներ էլ կան Ծատուրյանի մասին։ Այնպես որ ֆեյսբուքահայությունը թող չշտապի «ազգային հերոսի» դափնիներ տալ նրան։ Վերջում կարող է անհարմար բան ստացվել։
Հեյ ջան Շաշաստան

Անի Ղազարյան