Լրահոս

18.10.2013 09:31


Գրանցվել է հետցնցում

Գրանցվել է հետցնցում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր` տեղական ժամանակով 00.43-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,5 մագնիտուդով հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոն­ա­յին գուտում կազմել է 3 բալ:

Հիշեցնենք, որ երեկ՝ տեղական ժամանակով 19.05-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Հայաստանի տարածքում` Գյումրի քաղաքից 20կմ դեպի հյուսիս:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.970 և արևելյան երկայնության 43.840:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արթիկ և Գյումրի քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը