Լրահոս

18.10.2013 11:20


«Կառավարությունը քաղաքական ու սոցիալական արդյունավետ որոշումներ կայացնելու խորքային պրոբլեմ ունի»

«Կառավարությունը քաղաքական ու սոցիալական արդյունավետ որոշումներ կայացնելու խորքային պրոբլեմ ունի»

Սեպտեմբերի 20-ին Կառավարությունը որոշեց 7,5 միլիարդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին կենտրոնական փողոցների ասֆալտապատման համար: Երթևեկությանը բավարարող ասֆալտը քանդվում և նորն է փռվում, որը, գումարի ծախսման արդյունավետության առումով, առնվազն կասկածելի է: Մինչդեռ, այդ գումարով կարելի էր մոտ 120000 թոշակառուի (Հայաստանում հաշվառված թոշակառուների մեկ քառորդը) թոշակները 20-30 տոկոսով բարձրացնել (միջին ամսական կենսաթոշակը կազմում է 30000 դրամ): Այդ դեպքում, գոնե, որոշ կարիքներ կհոգային, որոշակիորեն հոգսերը կթեթևացվեին: Իսկ որտեղի՞ց նման հաշվարկ, շատ պարզ. 120000 պետական ծառայողի ամեն տարի փոխանցվում է 132000 դրամ սոցիալական փաթեթ, որի համար բյուջեից հատկացվում է 18 միլիարդ դրամ: Մաթեմատիկական պարզ հաշվարկով մենք գրեթե կստանանք վերը բերված պատկերը: Մնացածն արդեն տեխնիկայի ու ցանկության հարց է: Բայց Կառավարությունը քաղաքական ու սոցիալական արդյունավետ որոշումներ կայացնելու խորքային պրոբլեմ ունի: Որոշում կայացնելը խաղ ու պար կամ սեփական ցանկության ռեալիզացիա չէ. այն ունի հաջորդական փուլեր՝ խնդրի բացահայտումից մինչև այլընտրանքների մշակում: Սակայն մեզ մոտ՝ ինչպես մեզ մոտ. ոչ մեխանիզմ, ոչ հաշվարկ ու ոչ էլ կամք. որոշումային փնթիություն կամ անորոշության բուֆոնադա:

Արման Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը