Մեկնաբանություն

18.10.2013 11:40


Պուտինի արձագանքը Զորի Բալայանի նամակին

Պուտինի արձագանքը Զորի Բալայանի նամակին

Բարև, Զորի Գայկովիչ։

Ես քո հավեսն ու էնտուզիազմը չունեմ, որ լավաշ–նամակ գրեմ։ Կլինեմ կարճ ու կոնկրետ։

Այն, որ Գյուլիստանի պայմանագիրը հիշել ես, լավ ես արել։ Բայց վատ է, որ այդ պայմանագրի մասին չհիշեցիր, երբ մեր հատուկ ծառայությունների կողմից մեդալի արժանացած Սերժ Ազատովիչը «ֆուտբոլային» դիվանագիտություն էր վարում և թուրքերի հետ արձանագրություններ էր ստորագրում։ Բա ինչո՞ւ այն օրերին «լավաշներ» չէիր թխում ու պանթուրքիզմի մասին չէիր հիշում։ Պատվեր չկա՞ր, թե՞ հայերի փողերի հաշվին ծովային ճանապարհորդությունդ էր խանգարում։

Զորի՛ Գայկովիչ, վատ չէ, որ քո նամակում «տակից» կծմծում ես Արևմուտքին, և Ռուսաստանին համարում Կովկասի տիրակալը, բայց ինչո՞ւ այդ մասին չէիր հիշում, երբ Ազատովիչը «թունդ արևմտամետ» էր դարձել ու ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր էր ուզում կնքել՝ Ռուսաստանի դեմ հիստերիան խրախուսելով և ինձ ծաղկավոր խալաթ հագցնելով։ Միայն չասես, թե սպասել ես` Գյուլիստանի պայմանագրի կնքման օրը լրանա, նոր գրես նամակդ։ Սերժ Ազատովիչը «արևմտամետ» խաղեր էր տալիս ու իր իշխանության պահպանման դիմաց համաձայնվել էր հանձնել Ղարաբաղը՝ այդ մասին բանակցություններ վարելով եվրաչինովնիկների հետ ավելի քան 3 տարի։ Այնպես որ, Ղարաբաղի մասին կոկորդիլոսի արցունքներդ կարող էիր անցած կամ նախանցած տարի էլ թափել։

Զորի՛ Գայկովիչ, ինձ ասել էին, որ հայերի մեջ Սովետից մնացած «մտավորականներ» կան, որոնք ասիական ոճով կարող են այնպես քծնել, որ գեմոռոյ առաջանա, բայց ես չէի պատկերացնում, որ այդ աստիճանի հնարավոր է մտնել։ Գիշերն, իրոք, նստատեղումս ցավեր եմ ունեցել նամակդ կարդալուց հետո։ Պատկերացնում եմ, թե Սերժ Ազատիչն ինչի է ընդունակ, իսկ մենք նրան ժամանակին այնքան լուրջ էինք ընդունել, որ ԳՌՈՒ–ի մեդալ էինք տվել։ «Վսյո տակի», Ռուսաստանն էլ անլուրջ երկիր է, քանզի մեր կողմից պաշտպանված գործիչներն Ուկրաինայում, Հայաստանում ու մյուս տեղերում աշխարհաքաղաքական բոմժությամբ են աչքի ընկնում։

Զորի՛ Գայկովիչ, հաշվի առնելով Ձեր տարիքը՝ ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող չարտահայտվել այդ թեմայով։ Ասացեք խնդրեմ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ այնպիսի հինավուրց ժողովուրդ, ինչպիսին հայերն են, ունեն այդպիսի քաղաքական ղեկավարություն, իսկ քո նմանները համարվում են այդ ժողովրդի մտավորական էլիտայի կարկառուն դեմքերից։ Լավ, մի՞թե հազարամյա պատմություն ունեցող հայերը ձեզ են արժանի։ Թեև, մյուս կողմից էլ, եթե դուք եք այսօր ներկայացնում հայությանը, ուրեմն հայերն արժանի են ձեզ։

Ինչ վերաբերում է ինձ Ղարաբաղ հրավիրելուն, ապա այդ հրավերը ես կընդունեմ միայն արժանապատվությունը վերականգնած հայերից։ Հիշե՛ք, անպատասխան սեր խոստովանելով՝ մեր հարգանքը չեք վայելելու։

Մենք հայերին հարգել ենք, երբ դուք հաղթում էիք Ղարաբաղի պատերազմի ժամանակ։ Մենք ստիպված եղանք համակերպվել ձեր առաջխաղացման հետ։ Պետք է անկեղծ լինեմ՝ հայերը մեզ այն ժամանակ փաստի առաջ կանգնեցրին, քանզի մեր նպատակն այն էր, որ ձեր ու ադրբեջանցիների պայքարում որևէ կողմը հաջողության չհասնի, ու մենք խաղի մեջ մտնենք որպես միջնորդ։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին հայերդ զրկեցիք մեզ այդպիսի խաղ վարելու հնարավորությունից, բայց հետագայում այնպես մսխեցիք հաղթանակը, որ հիմա Գյուլիստանի պայմանագրի մասին եք հիշում։

Հեյդար Ալիևը հիմա մի քանի անգամ շուռ կգա իր գերեզմանում՝ իմանալով, որ իրեն ջարդած հայերի ղարաբաղցի ներկայացուցիչը, ով նաև Արցախի հերոսի կոչմանն է արժանացել, քծնանքի կասկադներ է տալիս մեզ, և ծնկաչոք խնդրում է պաշտպանել Ղարաբաղը թուրքերից։

Հ. Ալիևը խնդրում էր մեզ, որպեսզի մենք թույլ չտանք ձեր առաջխաղացումը Միրբաշիրի ու Կիրովաբադի (Գանձակ) ուղղությամբ։ Իսկ հիմա դուք սողում եք մեր առաջ, որպեսզի Ղարաբաղը չանցնի թուրքերին, և դա այն դեպքում, երբ ձեր զորքերն են կանգնած Աղդամում և մյուս տարածքներում։

Ես սկսում եմ արդեն հասկանալ Պուշկինին։ Բայց չեմ հասկանում, թե ինչ տեսակ է Սերժ Ազատիչը։ «Նիուժելի» մարդը կարող է նախագահի պաշտոնին հասնել՝ ունենալով զրոյական արժանապատվություն։

Զորի՛ Գայկովիչ, այլևս ինձ նամակ չգրեք։ Ռուսաստանում զուգարանի թղթի պակաս չկա։

«7 օրի» նամակների ուսումնասիրման բաժին

Այս խորագրի վերջին նյութերը