Լրահոս

18.10.2013 11:41


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել դիտարկման ընդհատման վերաբերյալ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել դիտարկման ընդհատման վերաբերյալ

Հոկտեմբերի 17-ին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի Հադրութի ուղղությամբ իրականացվող դիտարկումն ընդհատվել էր ադրբեջանական կողմից հնչած կրակոցների պատճառով:

Միջադեպի առնչությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդես են եկել հայտարարությամբ, որում, սակայն, ասվում է, որ անհնար է եղել որոշել, թե որ կողմից է եղել կրակոցի ձայնը:

Համանախագահները հայտարարել են, որ նման դեպքերը խոչընդոտներ են ստեղծում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ու նրա խմբի համար, ինչը հակասում է 1994-ին կնքված զինադադարի պայմանագրի դրույթներին: Նրանք նաև կոչ են արել պաշտոնատար անձանց՝ մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննել միջադեպը:

Այս խորագրի վերջին նյութերը