Լրահոս

18.10.2013 11:57


Հակոբ Հակոբյանի երկու ընկերություններից ստացված շահաբաժինը կազմել է 123 մլն դրամ

Հակոբ Հակոբյանի երկու ընկերություններից ստացված շահաբաժինը կազմել է 123 մլն դրամ

hetq.am–ը գրում է. «Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) գրեթե միշտ քննադատում եւ բացասական եզրակացություն է տալիս ընդդիմադիր գործընկերների նախաձեռնություններին, որոնք ուղղված են նվազագույն աշխատավարձերի կամ կենսաթոշակների, նպաստների, սոցիալապես խոցելի խմբերին հատկացվող օգնությունները ավելացնելուն: Պատգամավորի պատճառաբանությունը մեկն է. պետությունը չունի ֆինանսական հնարավորություններ:

Ուսումնասիրելով Հակոբ Հակոբյանի գույքի ու եկամուտների 2012թ. հայտարարագիրը` պարզեցինք, որ պատգամավորն ամենեւին էլ ԱԺ-ից ստացած «չոր» աշխատավարձի հույսին չէ, հետեւաբար, նրա համար, մեծ հաշվով, միեւնույն է` կբարձրանա նվազագույն աշխատավարձը, թե ոչ:

Նշված տարում պատգամավորն ունեցել է 125 միլիոն 650 հազար դրամի եկամուտ, որից մոտ 3 մլն 55 հազարը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 77 միլիոն 256 հազարը` «Արփա-Սեւան» ԲԲԸ-ից ստացած շահաբաժինը, իսկ 45 մլն 339 հազար դրամի եկամուտ` շահաբաժնի տեսքով, ապահովել է պատգամավորի մյուս ընկերությունը` «Բազենք» ՓԲԸ-ն:

«Հետքն» անդրադարձել է «Բազենք» ՓԲԸ-ի գործունեությանը: Այս ընկերությունն է շահագործում «Եղեգիս-1» ՀԷԿ-ը:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Հակոբ Հակոբյանը 2012թ. տարեսկզբին ունեցել է 35 մլն 567 հազար դրամ եւ 162 հազար 188 դոլար, իսկ տարեվերջին` 42 մլն 275 հազար դրամ եւ 101 հազար դոլար:

Նշենք, որ պատգամավորն ունի նաեւ 8 անուն անշարժ գույք եւ մեկ ավտոմեքենա: «Մերսեդես Բենց E-300» մակնիշի ավտոմեքենան 20 մլն դրամով ձեռք է բերել 2011թ-ին»:

Մարմասները՝ hetq.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը