Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ Հյուսիսային պողոտայում
Հոկտեմբերի 19–ին Հյուսիսային պողոտայում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը կիրականացնի «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառումը, որը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունն ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրի շրջանակներում:
Տոնավաճառին կմասնակցեն և իրենց արտադրանքները սպառողներին կներկայացնեն հանրապետության ավելի քան 40 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից:
Տոնավաճառը կրթական ծրագիր է, որի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ունենում իրենց գործարար ընկերությունների արտադրանքները ներկայացնելսպառողներին և ցուցադրել այն ձեռներեցական հմտությունները և գիտելիքները, որոնք ձեռք են բերվել ուսումնառության ընթացքում:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող և ԱՄՆՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունն ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրի նպատակը աշակերտներին կայուն և հարուստ տնտեսագիտական գիտելիքներով ապահովելն է: Այն նպաստում է աշակերտների ձեռնարկատիրական և գործարար հմտությունների զարգացմանը: Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում գործարարության պրակտիկ ուսուցմանը: Ծրագրի շրջանակներում աշակերտները հիմնում են գործարար ընկերություններ, կատարում են շուկայական հետազոտություն, գրում են բիզնես – պլան, թողարկում և վաճառում են ընկերության բաժնետոմսերը և կազմակերպում են ապրանքի կամ ծառայության արտադրությունը: Այդ ընթացքում աշակերտները ծանոթանում են նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական սկզբունքներին: Ծրագրի շնորհիվ աշակերտները վարժվում են թիմային աշխատանքին և դառնում առավել ինքնավստահ:

Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ծրագրի շրջանակներում ուղղելու են տարբեր բարեգործական ձեռնարկների իրականացմանը: