«Հայ Քաղաքացիական Հասարակություն» կազմակերպության հայտարարությունը
Բազմիցս, անհարկի եւ չպատճառաբանված որոշումներով, մերժվել է Արման Բաբաջանյանին վաղաժամ ազատ արձակելու հարցը։ Նրա, ինչպես որ մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների, նկատմամբ իրականացվող հետապնդումները մշտապես հիմնվել են պետական պաշտոնյանների ապօրինի եւ ոչ օրինաչափ գործողությունների վրա։ Արդեն ակնհայտ է եւ տեսանելի, որ Բաբաջանյանի նկատմամբ իրականացվող գործողությունները հետեւանքն են, օրենքի հետ կապ չունեցող, «տղայական» վերաբերմունքի։
Իշխանությունների, օրենքի եւ օրինականությունից դուրս, վերաբերմունքը Բաբաջանյանի նկատմամբ որեւէ կապ չունի, նույնիսկ, նրան ապօրինի ընթացակարգով եւ անարդարադատ դատավճռով մեղսագրված արարքի հետ։
Բաբաջանյանի նկատմամբ կիրառված դատավճռի խնդիրը նրան պատժի եւ տանջանքների ենթարկելն էր։ Արդյունքում Բաբաջանյանի կյանքը այսօր հայտնվել է իրական վտանգի առջեւ։ Այս իրավիճակի պատասխանատուն եւ մեղավոր Հայաստանի քաղաքական իշխանություններն են եւ նրանց հլու հնազանդ պետական պաշտոնյանները։
Ուստի՝ քաղաքական բանտարկյալ Արման Բաբաջանյանի առողջության հետ առաջացած խնդիների ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի քաղաքական իշխանությունների վրա։ Բաբաջանյանի նկատմամբ իրականացվող արարքները ուղղված են նրա առողջության եւ կյանքի դեմ եւ դրանք իրականացվում են պետությունը ներկայացնող, բայց պետական օրենքները արհամարող եւ մշտապես խախտող անձանց կողմից։
«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը պահանջում է Հայաստանի քաղաքական իշխանություններից դադարեցնելու դաժան եւ հակամարդկային վերաբերմունքն ու հաշվեհարդարը քաղաքական բանտարկյալ Արման Բաբաջանյանի նկատմամբ եւ անհապաղ ազատ արձակել նրան։

«Հայ Քաղաքացիական Հասարակություն»
Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը
Լոս Անջելես 21 Հուլիսի 2009թ