Մեկնաբանություն

18.10.2013 17:40


PR–շիկ Սերժ Սարգսյանի «կրեածիվ» ստորադասները (տեսանյութ)

PR–շիկ Սերժ Սարգսյանի «կրեածիվ» ստորադասները (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում պետական կառավարումը փոխարինվեց թամաշայով և շոուով։ Իրական քաղաքականությունն իր տեղը զիջեց իմիտացիային, բովանդակությունը՝ ձևին, շիտակ խոսքը՝ «մուտիլովկային»։

Իշխանական վերնախավում հիմա բոլորը զբաղված են հասարակության աչքերին թոզ փչելով և տեսարաններ ապահովելով։ Այդ շարքից էր նաև օրերս Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մասնակցությամբ տեղի ունեցած «էքշըն» ոճի բեմադրությունը։

Փաստորեն, ՕԵԿ–ական նախարար Արմեն Երիցյանը որոշեց առարկայորեն կյանքի կոչել ահավորսուտիբեկյանական խորհուրդը։ Երևանի քաղաքապետի վերջին ընտրությունների ժամանակ, երբ հայտնի «թվանկարիչ» Ահարոն Ադիբեկյանը Տարոն Մարգարյանի թափված մազերով էր փորձում հիմնավորել ՀՀԿ–ական թեկնածուի ամենաբարձր վարկանիշը, ՕԵԿ–ական Արմեն Երիցյանի ամենացածր վարկանիշն էլ հետևյալ կերպ էր պատճառաբանում. «Եթե Երիցյանը օրը մեջ հրդեհ հանգցներ, հրդեհից մանուկ երեխաների կամ մահճակալի վրա պառկած տատիկների փրկեր, հերոսի իմիջ ձեռք կբերեր: Այդ դեպքում երևանցիները կասեին՝ թող գա, մե՛զ փրկի»:

Ու քանի որ կոմայգու գոմիկներին տեսանկարահանելու և համացանցով տարածելու նկրտումներ Արմեն Երիցյանը վաղուց ուներ, այսօր արդեն որոշեց համատեղել երկուսը մեկում՝ գոմիկների փոխարեն տեսանկարահանել 2 երեխաների հորը, իսկ մահճակալին պառկած տատիկների փոխարեն փրկել ինքնասպան լինողին (ի դեպ, համաշխարհային պատմության մեջ երևի առաջին դեպքն է, երբ ինքնասպան լինողը ծածկում է երեսը. թերևս երիտասարդը կանխազգացել էր, որ նախարարը գալու է և շտապել էր ծածկել երեսը)։ Հը՜մ, իրոք որ, «կրեածիվ» մոտեցում է։

Թեև Արմեն Երիցյանին մեղադրել պետք չէ. մարդն իշխանական վերնախավում ինչ տեսնում է, դա էլ ընդօրինակում է։ Սերժ Սարգսյանի հաստատած բարոյահոգեբանական մթնոլորտից ու ցածր արժեհամակարգից դրդված են այսօրվա չինովնիկները քափուքրտինքի մեջ զբաղված սեփական PR–ով և «տեսարաններ» ներկայացնելով։

Դե, եթե Սերժ Սարգսյանն է «գլխից բռնելու», քաղաքացուն «Դուք»–ով դիմելու, «Տարոն ջան, սիրուն չի՛», տարբեր տրամաչափի «ընդդիմադիրներին» «ֆաս» տալու և բազմաթիվ այլ էժանագին շոուները սարքելու գործով զբաղված, եթե բանակում չծառայած վարչապետն է կառավարության մյուս չծառայածների հետ կամուֆլյաժ հագնում ու թիթիզանում տեսախցիկների առաջ, եթե նույն Տիգրան Սարգսյանն է որտեղ կիթառ տեսնում, վերցնում ձեռքն, ու սկսում երգել կամ շվշվացնել, ինչի՞ պիտի ԱԻ նախարարը մարդ «չփրկի՞» որ, կամ ինչի՞ պիտի Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը դաշնամուր չնվագի ու չերգի՞ որ, ինչի՞ պիտի «միլիցեքը» «Что, Где, Когдa» չխաղա՞ն որ։ Թիթիզանալ, «так» թիթիզանալ։

Մի՛ մեղադրեք այս մարդկանց. Սերժ Սարգսյա՛նն է նրանց դրդում ֆիքստուլությամբ էժանագին PR անել։ Չէ՞ որ ուրիշ այլ արդյունք հասարակությանը ներկայացնել չեն կարող։ Ինչպիսին վերադասն է, այնպիսին էլ ստորադասներն են։ Բայց ինչպես Ստանիսլավսկին կասեր՝ չե՛մ հավատում։ Նույնիսկ եթե ամեն ինչ ինքնաբուխ է, միևնույն է՝ չե՛մ հավատում։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը