Լրահոս

23.07.2009 16:25


Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում նախագահներին

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում նախագահներին

Վաշինգտոն. Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացի վերաբերյալ հետևյալ հայտարարությամբ.
Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հուլիսի 17-ից 18-ը Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացի վերաբերյալ Մոսկվայում կայանալիք հանդիպման առիթով ԱՀՀ-ը կիկին ցուցանում է իր վաղուց բռնած դիրքորոշումն առ այն, որ ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար:
Հանդիպումը հետևեց հուլիսի 10-ին Իտալիայում Ութնյակի համաժողովի ընթացքում  ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների միացյալ դեկլարացիային, որով նրանք ցուցումներ տվեցին միջնորդներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007թ. նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը,  Հիմնարար սկզբունքների համանախագահների վերջին արտաբերումները¦, և հորդորել կողմերին լուծել մնացած քչաթիվ տարաձայնությունները...։
Հարցերը բարդ են ու ժամանակ են պահանջում բոլոր կողմերին բավարարող լուծման հասնելու համար, հատկապես Լեռնային Ղարաբաղի հանրապետության քաղաքացիների համար: Շարունակական բանակցային գործընթացի միջոցով, և դարձյալ հուլիսի 16-ին, Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի կառավարության ու քաղաքացիների համաձայնության որևէ պայմանավորվածության չեն գալու:  Լիովին աջակցում ենք այդ քաղաքականությանն  ու հորդորում Մինսկի խմբի համանախագահներին՝ ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի կառավորությունն օր առաջ միանա բանակցային գործընթացին: Նշում ենք, որ ԵԱՀԿ համանախագահները բազմիցս, և վերջին անգամ հուլիսի 8-ին, կոչել են ներառել Լեռնային Ղարաբաղը:
Մասնավորապես, Միացյալ Նահանգներին հորդորում ենք Նախագահ Բարաք Օբամայի նախընտրական խոստման իրականացումը. աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև ու կայուն կարգավորման ուղղությամբ, որն ընդունելի է բոլոր կողմերի համար, և հիմնված է ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքներին Ամերիկայի  հիմնարար նվիրվածությանը:  Համագումարը հիշեցրեց նաև Միացյալ Նահանգների առաջնորդության և 1989թ-ին Սենատի Միացյալ 178 որոշման  անցկացման մասին, որն արտահայտում էր ԱՄՆ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումներին ու հիմնարար իրավունքներին: Ավելին, ԱՀՀ-ն մեծապես սատարում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքներին, և օտարերկրյա ենթակայությունից և հալածանքից վերջինիս անկախությանը:
Ասվածը կյանքի կոչելու նպատակով մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կառավարությունների ջանքերին:
Ավելի քան երկու տասնամյակ Համագումարն իր ռեսուրսները ծառայեցրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար գործին հետամուտ լինելուն: Մենք որոշիչ դեր ենք խաղացել Կոնգրեսում՝ սկսած Սենատի միացյալ 178 որոշման ընդունումից մինչև Ազատության աջակցության օրենքի 907 բանաձևի գործադրումը, որով արգելափակվում է ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, քանի դեռ վերջինս իրականացնում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի երկակի շրջափակումները: Կշարունակենք  ուժգնորեն սատարել Լեռնային Ղարաբաղին առավելագույն աջակցություն և օգնություն ցուցաբերելուն՝ վերջինիս ժողովրդավարական զարգացմանն առավել նպաստելու և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին դիմագրավելու նպատակով:
Ուստի, կոչ ենք անում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահներին, որոնց երկրները համատեղ ծառայում են որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, դատապարտել Ադրբեջանի չդադարող պատերազմի հռետորիկան և ռազմական գործողություններ վերսկսելու նրանց սպառնալիքները: Նոր պատերազմը ո'չ միայն ի չիք կդարձնի խաղաղության գործընթացն, այլև կհանգեցնի Հարավային Կովկասի ապակայունացման:
Համագումարը բոլոր հայերի հետ միասնաբար պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատությունը և անվտանգությունն՝ ի դեմս նման լուրջ արտաքին սպառնալիքների: Հայոց Ցեղասպանությունից ի վեր հայերի կրած տառապանքներն ու զոհողություններն առնվազն սրան են արժանի:

Այս խորագրի վերջին նյութերը