Լրահոս

18.10.2013 16:32


Շվարցենեգերը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում

Շվարցենեգերը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում

New York Post-ի փոխանցմամբ` Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը զբաղված է ծածուկ լոբբինգով, որը նրան թույլ կտա փոխել ԱՄՆ-ի Սահմանադրությունը և դառնալ այդ երկրի նախագահ:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ` դերասանը կարևոր քաղաքական դեմքերի շրջանում մատնանշում է ԱՄՆ Սահմանադրության բացերը, փոփոխությունների կոչ անում: Ըստ ամերիկյան Սահմանադրության` երկրի նախագահ կարող է դառնալ միայն այդ երկրում ծնված մարդը, մինչդեռ Շվարցենեգերն ավստրիացի է, ով ԱՄՆ քաղաքացիություն է ստացել միայն 1983-ին: Սահմանադրության փոփոխության դեպքում Շվարցենեգերը 2016-ին կկարողանա ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարել Հիլարի Քլինթոնի հետ:

Այդուհանդերձ, փորձագետները քիչ հավանական են համարում այդ ոլորտում Շվարցենեգերի հաջողությունը:

Այս խորագրի վերջին նյութերը