Լրահոս

19.10.2013 10:49


Օմբուդսմենը համամիտ է Դատավորների միության հետ

Օմբուդսմենը համամիտ է Դատավորների միության հետ

ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծրը որոշակի դժգոհություններ են առաջացրել Հայաստանի դատավորների շրջանում: Դատավորների միությունը անընդունելի է համարում գնահատման առաջարկվող ինստիտուտը՝ պնդելով, որ դա վտանգում է դատավորների անկախությունը: Նշված նախագիծը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից ուղարկվել է նաև Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ կարծիքի:

Պաշտպանը համակարծիք է դատավորների հետ և մի շարք առաջարկներ է ներկայացրել Արդարադատության նախարարին՝ ուղղված դատավորների անկախության ապահովմանը և ոլորտում հնարավոր չարաշահումների վերացմանը:

Մասնավորապես Օմբուդսմենն առաջարկել է մի քանի չափանիշներով վերանայել դատավորների գործունեության գնահատման կարգն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև բարելավել գնահատման արդյունքների բողոքարկման մեխանիզմը:
Պաշտպանն անհրաժեշտ է համարում նաև հստակեցնել և կանխատեսելի դարձնել դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմքերը՝ դատավորին ոչ իրավաչափ պատասխանատվության ենթարկելու կամ նրա գործունեությանը միջամտելու հնարավորությունը բացառելու նպատակով:

Միաժամանակ Պաշտպանն առաջարկում է չտարանջատել դատավորների նկատմամբ նախատեսված պատասխանատվության մեխանիզմների կիրառումը՝ կախված դատական ատյանից:

Բացի այդ, ուսումնասիրելով Արդարադատության խորհրդի և ԱԽ կարգապահական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև նախագծով նախատեսված գնահատման կարգն ու մեխանիզմները՝ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառումը՝ ելնելով նրա գործունեության գնահատման արդյունքներից:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը