Լրահոս

23.07.2009 17:12


ԼՂՀ պաշտպանության նախարար. «Անվտանգությունն ու խաղաղությունը պահպանվում են ԼՂՀ պաշտպանության բանակի շնորհիվ»

ԼՂՀ պաշտպանության նախարար. «Անվտանգությունն ու խաղաղությունը պահպանվում են ԼՂՀ պաշտպանության բանակի շնորհիվ»

«Իրավիճակը տարածաշրջանում ստիպում է մեզ ունենալ հզոր և մարտունակ բանակ, որն էլ և ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը»:

Այդ մասին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

«Իր ստեղծման պահից ԼՂՀ պաշտպանության բանակը կատարում է ԼՂՀ ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունը: Տարեցտարի կատարելագործվելով՝ այն միշտ ձգտում է լինել առաջնագծում վերահսկողի դերում՝ թույլ չտալով հակառակորդին որևէ ոտնձգություն կատարել ԼՂՀ ժողովրդի հանդեպ: Ի տարբերություն նմանատիպ հակամարտություններ ունեցող մյուս երկրների՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում չկան խաղաղապահ ուժեր: Կարելի է ասել, որ ԼՂՀ անվտանգությունն ու խաղաղությունը պահպանվում են ԼՂՀ պաշտպանության բանակի շնորհիվ»,- նշել է ԼՂՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Շոշափելով ղարաբաղյան հիմնախնդիրը ուժով լուծելու մտադրության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները՝ նախարարր նշել է.

-Եթե Ադրբեջանի զինված ուժերը գեթ մեկ անգամ համոզված լինեին, որ ի վիճակի են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ապա անմիջապես սկսած կլինեին ռազմական գործողությունները:

Ընդհանուր առմամբ իրավիճակը շփման գծում Մովսես Հակոբյանը բարդ է անվանել: Նրա խոսքերով վերջերս էական փոփոխություններ տեղի չեն ունեցել:  Միջոցներ են ձեռնարկվում առաջնագծում ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի բարելավման ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը