Մեկնաբանություն

19.10.2013 12:25


Դո մաժորում դո նոտա չկա

Դո մաժորում դո նոտա չկա

Դո մաժորում դո նոտա չկա։ Բայց ակորդը հենց դո մաժոր է կոչվում՝ որպես մեկ հարմոնիկ ամբողջություն։

Կյանքում ամեն ինչ կարելի է որպես ակորդ դիտարկել՝ ընտանիք, ընկերներ, պետություն, իշխանություն։ Հայաստանի իշխանությունն էլ է ակորդ, բայց ահավոր ականջ սղոցող, ոչ մի տրամաբանության մեջ չտեղավորվող, հարմոնիայի մասին էլ խոսք անգամ լինել չի կարող։ Ի՞նչ ներդաշնակություն, երբ.

Դո–ն մի այլ ձևի չկա,

Ռե–ն լարից ընկած է,

Մի–ն ամեն ինչ դառնում է, բացի Մի–ից,

Ֆա-ն, ինչ ուզում ես՝ արա, կա՛մ բեմոլի տակ է պառկած, կա՛մ դիեզի,

Սոլ–ն իրեն դրել է Դո–ի տեղ (բայց Դո–ն մի այլ ձևի չկա),

Լյա–ն անընդհատ լուսանցքից դուրս է,

Սի–ն էլ ... այսքանից հետո էլ ի՞նչ Սի:

Այնպես որ, Հայաստանի իշխանության ակորդը լուրջ մասնագետի շտապ միջամտության կարիք ունի։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը