Լրահոս

19.10.2013 12:56


Ֆրանսիացի քաղաքապետը խնդրել է Դեպարդիեին պաշտպանել ռուս համասեռամոլներին

Ֆրանսիացի քաղաքապետը խնդրել է Դեպարդիեին պաշտպանել ռուս համասեռամոլներին

Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Փարիզի 4-րդ շրջանի քաղաքապետ Քրիստոֆ Ժիրարը նամակ է գրել ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին՝ խնդրելով պաշտպանել ռուսաստանցի միասեռականներին:

«Բոլորը գիտեն, որ դու սիրում ես Ռուսաստանը, և որ նախագահ Վլադիմիր Պուտինը լսում է քեզ: Այդ պատճառով էլ գրում եմ քեզ։ Սիրելի՛ Ժերար, դու այնքան դերեր ես խաղացել. այժմ էլ կարող ես մեր իրավապաշտպանի դերը տանել Պուտինի առաջ»,- ասված է նամակում, որը հրապարակվել է Huffington Post կայքում:

Քաղաքապետի խոսքերով՝ ռուսական օրենքը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին ստիպում է թաքնվել հասարակությունից, երբ դրանում ամաչելու ոչինչ չկա: Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Պետդուման անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար տուգանք սահմանող օրենք ընդունեց: Ի դեպ, Ֆրանսիայի մայրաքաղաքի 4-րդ շրջանը, որը ղեկավարում է Քրիստոֆ Ժիրարը, հայտնի է միասեռականների համար բազմաթիվ սրճարաններով։

Ժիրարն իր նամակում նաև նշում է. «Մեր մեջ ասած, ես միշտ Պուտինին բավական երկիմաստ եմ համարել: Երբ նա մերկ իրանով լուսանկարվում է ձիու վրա, բավական համասեռամոլ-էրոտիկ կերպար է ստացվում»:

Այս խորագրի վերջին նյութերը