Լրահոս

23.07.2009 17:52


Շարլ Ազնավուրի տուն-թանգարանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին

ՀՀ կառավարությունն իր մի շարք որոշումներով, առաջնորդվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, լրացումներ և փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած իր որոշումներում։ Ի լրումն ՀՀ կառավարության ս.թ. մայիսի 29-ի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասի» որոշման անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքին է փոխանցվել «Ժամանակակից արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի թանգարանային ֆոնդը՝ նախատեսելով համապատասխան պայմանագիր ՀՀ մշակույթի նախարարի և Երևանի քաղաքապետի միջև։ Իր նիստում գործադիրը Երևան քաղաքի Անտառային փողոցի N 192 տանը հարող տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող Շարլ Ազնավուրի տուն-թանգարանը 668.081.737.0 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով անհատույց օգտագործման իրավունքով ամրացրել է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին։

ՀՀ կառավարության լրատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը