Լրահոս

21.10.2013 11:09


Ասադի դեմ պատերազմին է միացել 200 իսլամիստ Գերմանիայից

Ասադի դեմ պատերազմին է միացել 200 իսլամիստ Գերմանիայից

Շուրջ 200 իսլամիստ Գերմանիսյից ժամանել է Սիրիա՝ միանալու նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ընդդիմադիրներին։ Ապստամբների մի մասն արդեն ժամանել է, իսկ մյուս մասը ճանապարհին է։ Իսլամիստների թվում մեծ է հատկապես Հյուսիսային Ռեյնից՝ Վեստֆալիայից ներգաղթյալների թիվը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru–ն։

Բացի նրանցից՝ Սիրիա են մեկնել նաև Հեսսենի, Բեռլինի, Համբուրգի և Բավարիայի բնակիչներ։ Գերմանացի իսլամիստները կմիանան Սիրիայի հյուսիսում գտնվող գերմանական ճամբարին։ Նշենք, որ Եվրոպայի տարբեր երկրներից Սիրիա ժամանած իսլամիստների թիվը հասնում է մոտ 1000–ի։

Հիշեցնենք, որ Բաշար Ասադի վարչակարգի դեմ սկսված ավելի քան 2.5 տարի շարունակվող պատերազմին զոհ է գնացել ավելի քան 110 հազ մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը