Նաիրա Զոհրաբյան. «Սա կառավարության կողմից հստակ քաղաքական վերաբերմունք է ԲՀԿ–ի հանդեպ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Էլինար Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի ներկայացրած խորհրդային տարիներին ավանդների փոխհատուցման վերաբերյալ օրինագծին:
Այսօր ևս խորհրդարանական մեծամասնությունը դեմ է քվեարկել այդ օրնագծին։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց խմբակցության ներկայացրած օրինագծերին հետևողականորեն բացասական եզրակացություն տալը հստակ քաղաքական մոտեցում է։
–Սա ԲՀԿ–ն ընկալում է այս կառավարության կողմից հստակ քաղաքական մոտիվացիա մեր խմբակցության նկատմամբ։ Այն գործառույթը, որը դուք որպես ավանդների փոխհատուցում եք ներկայացնում, ուղղակի խայտառակություն է։ Նման մոտեցումը հստակ քաղաքական վերաբերմունք է ԲՀԿ խմբակցության հանդեպ,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը։
Այդուհանդերձ, 47 կողմ, 61 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ ԲՀԿ–ի օրինագիծը ԱԺ–ն մերժել է։

7or.am