Հոկտեմբերի 18-ից 26-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում անց է կացվում Մարտարվեստների «Սպորտակկորդ» համաշխարհային երկրորդ խաղերը, որում ներառված է 15 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձև՝ սամբո, ձյուդո, հայկիդո, ըմբշամարտ, սումո, սուսերամարտ, կենդո, քիքբոքսինգ, բոքս, թայբոքս, ջիու-ջիցու, սավատ, թհեկվոնդո, ուշու և կառատե:
Սամբոյի մրցումների՝ 100 կգ-ից բարձր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հակոբ Առաքելյանը գերազանց հանդես եկավ առաջին երեք գոտեմարտերում և հասավ եզրափակիչ, ուր չափազանց լարված մրցակցությունում պարտվեց ռուսաստանցի աշխարհի եռակի չեմպիոն Եվգենի Իսաևին:
Այսպիսով, մեր մարզիկը համաշխարհային հեղինակավոր այս ստուգատեսում, որը պայմանականորեն համարվում է մարտարվեստների փոքր օլիմպիական խաղեր, արժանացավ արծաթե մեդալի՝ բարձր պահելով հայկական սամբոյի պատիվը:
Հիշեցնենք, որ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սանը /մարզիչ` Դ. Խիթարյան, տնօրեն` Մ. Հայրապետյան/ հաջող էր հանդես եկել նաև Կազանում անցկացված համաշխարհային ունիվերսիադայում և արժանացել բրոնզե մեդալի:
Հակոբ Առաքելյանը «Սպորտակկորդի» արծաթե մեդալակիր

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա