Քադաֆիի այրին պահանջել է հայտնել ամուսնու գերեզմանը
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի այրին՝ Սաֆիա Ֆարկաշը, միջազգային հանրությանն ուղղված բաց նամակ է հրապարակել, որում պահանջել է հայտնել՝ որտեղ է թաղված ամուսնու դին:
«Ես պահանջում եմ, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի և Եվրամիության բոլոր անդամները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր մասնակցություն են ունեցել այդ նահատակների սպանությանը, վերջապես բացահայտեն նրանց մարմինների գտնվելու վայրը, որպեսզի նրանց հարազատները կարողանան արժանապատվորեն թաղել նրանց»,–Սաֆիայի խոսքերն է մեջբերում «Интерфакс»–ը։
Սաֆիան դիմել է նաև մարդու իրավունքներով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպություններին՝ խնդրելով օգնել իրեն՝ կապ հաստատելու որդու՝ Սեյֆ ալ Իսլամի հետ, որը ձերբակալման պահից ի վեր մեկուսացած է ընտանիքի բոլոր անդամներից։ Քադաֆիի այրին համոզմունք է հայտնել, որ իր որդին միանգամայն անմեղ է նրա դեմ առաջադրված մեղադրական բոլոր կետերով։