Լրահոս

21.10.2013 13:11


Բռնությունների, պատահարների մասին նորությունները բացասաբար են անդրադառնում հասարակության հոգեբանության վրա

Բռնությունների, պատահարների մասին նորությունները  բացասաբար են անդրադառնում հասարակության հոգեբանության վրա

Ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի՝ բռնությունների, ինքնասպանությունների, պատահարների մասին նորությունները բացասաբար են անդրադառնում հասարակության հոգեբանության վրա: «Լրագրողները սեր ունեն այդ կարգի նյութերի հանդեպ, քանի որ դրանք ընթերցող են ապահովում։ Ինքնասպանությունների մասին գրելը, իհարկե, ուղղակի ազդեցություն չի կարող թողնել, որ մարդ ինքնասպան լինի, սակայն, բոլոր դեպքերում, բացասական ինֆորմացիան կարող է ծնել բացասական վերաբերմունք, ինչն էլ մեծացնում է ագրեսիան»,- այսօրվա ասուլիսին ասել է հոգեբանը։

Նույն կարծիքին էր նաև ասուլիսի մեկ այլ բանախոս՝ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ, Տիրայր ավագ քահանա Սահրադյանը։

«Պատահարների, սպանությունների, դիակների, խեղանդամված մարմինների տեսարանները բացասական ազդեցություն են ունենում մարդկանց վրա։ Սակայն երբ մարդն ունի հավատք, հոգևոր ուժ, նրա վրա քիչ կարող է ազդել այդ ամենը»,–նշել է հոգևորականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը