Երևանում ջերմաստիճանը կնվազի մինչև 1 աստիճան ցուրտ
Այս շաբաթ գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը Երևանում կարող է նվազել մինչև 1 աստիճան ցուրտ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Այսպես, հոկտեմբերի 21–22–ին գիշերը Երևանում սպասվում է 1 աստիճան ցրտից մինչև 1 աստիճան տաքություն։ Միաժամանակ, հոկտեմբերի 21-ին՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի 13–15 աստիճանի, հետագա երկու օրերի ընթացքում կբարձրանա երկու աստիճանով, իսկ հոկտեմբերի 24–ին այն մի փոքր կնվազի։ Հանրապետության ողջ տարածքում հոկտեմբերի 21–22–ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3–4 աստիճանով, իսկ հոկտեմբերի 24–ի գիշերը` ևս 2–3 աստիճանով, նույն օրը ցերեկը` նույնքանով կնվազի։ Հանրապետության շրջանների մեծ մասում հոկտեմբերի 21–23–ին սպասվում է չոր եղանակ, իսկ հոկտեմբերի 24–ին հնարավոր են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյուն։ Քամին կլինի հյուսիսարևմտյան` 2–4մ/վ արագությամբ, հոկտեմբերի 24–ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 29–25 մ/վ։
Երևանում երկուշաբթիից չորեքշաբթի ընկած ժամանակահատվածում սպասվում է չոր եղանակ, իսկ հինգշաբթի ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև, քամին կարող է ուժգնանալ մինչև 15–20 մ/վ։ Այժմ Երևանում արևային եղանակ է, օդի ջերմաստիճանը +9 է։