Մզկիթի առաջ Ռիհաննայի լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել
Դեռ չեն հասցրել հանդարտվել կրքերը Ռիհաննայի՝ Instagram-ում տեղադրած նկարներից հետո, որոնք մի շարք ձերբակալությունների պատճառ դարձան, երբ Բարբադոսի գեղեցկուհին կրկին որոշել է հայտնվել սկանդալի կենտրոնում: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս անգամ Instagram-ում են հայտնվել Աբու-Դաբիի Շեյխ Զայդի մզկիթի համապատկերին արված Ռիհաննայի լուսանկարները, որոնցում Ռիռի-ն ներկայացել է Սթելլա Մակկարտնիի ստեղծած սև կոմբինեզոնով, Saint Laurent բրենդի զարդերով և վառ կարմիր շրթներկով:
Նկարները, սակայն, բացասական արձագանք են առաջացրել մահմեդականների շրջանում, ովքեր պնդում են, որ Ռիհաննայի այս ֆոտոշարքը, հաշվի առնելով երգչուհու պահվածքը և սկանդալային համբավը, անհարգալից վերաբերմունք է սրբավայրի հանդեպ, և վիրավորական ամբողջ մահմեդական աշխարհի համար։