Տնտեսական

21.10.2013 18:00


Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ. ամենացածր աստիճանն է

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ. ամենացածր աստիճանն է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, հիմնվելով շտապ հավաքագրված տվյալների վրա, տեղեկացնում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ. հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.2 %-ով։ Սա 2013թ. ընթացքում տնտեսական ակտիվության ամենացածր աստիճանն է:

Այսպես, նախորդ տարվա 9 ամիսների համեմատ՝ արդյունաբերության աճը կազմել է 7%, գյուղատնտեսությանը՝ 5,5 %, շինարարության ծավալը նվազել է 9,2 %-ով, ծառայությունների ոլորտը գրանցել է 2,8 % աճ, առևտրի շրջանառությունը սեպտեմբերին կազմել է 212.4 մլրդ դրամ՝ 0,9 %-ով զիջելով նախորդ ամսվա ցուցանիշին, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 4.1%-ով: Նվազել են դեպի Իրան էլեկտրաէներգիայի փոխադրումները:

Դե, իսկ միջին աշխատավարձը օգոստոսին կազմել է 150,1 հազ դրամ. նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 0,3% անկում:

Այս խորագրի վերջին նյութերը